▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարինկա Խաչատրյանը` «Գուշակիր մեղեդիի» սկանդալային թողարկման մասին

 

Tert.am-ը գրում է. Երեկ համացանցն ակտիվ քննարկում էր «Գուշակիր մեղեդին» հաղորդման հերթական թողարկումը, որին մասնակցում էին Գևորգ Մարտիրոսյանը, Մարինկա Խաչատրյանը և Գարիկ Սեփխանյանը: Այս եռյակը դժվարությամբ էր գուշակում երգերը, Մարինկան հասավ «Սուպեր խաղ», Ավետն էլ կատակեց, որ այսպիսի արդյունքի պատճառով ինքը կկախվի:

Այս խաղը լայն տարածում գտավ համացանցում, շատերը համարում են, որ Մարինկան խայտառակել է իրեն: Կայքն այս թեմայով զրուցել է սերիալային դերասանուհու հետ:

«Շատ ուրախ եմ, որ կարողացա ժպիտներ պարգևել իմ շատ սիրելի հեռուստադիտողներին: Չեմ ուզում ինձ գովել, բայց երևի որոշ չափով կարողացա ապահովել հաղորդման դիտելիության քանակը: Սա ընդամենը շոու է, որին մասնակցեցի շատ անկեղծ, ինչու ոչ, նաև հաղթեցի: Կարծում եմ՝ մասնակցությունը պետք է լինի նաև հետաքրքիր, ոչ ստանդարտ ոճում: Ինձ համար նաև այս առումով էր հետաքրքիր մասնակցելը,- ասել է նա ու հավելել,- մաղթում եմ, որ հանդիսատեսը միշտ ժպտա և լինի դրական»:  


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին