Asekose.am-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է դերասանուհի Անի Պետրոսյանը:
Կյանքի ամենամեծ ձեռքբերումն ու ձախողումը:
Ձեռքբերում բառը չեմ սիրում, հետևաբար չեմ կոնկրետացնի` ունեմ այն, ինչ ունեմ։ Շնորհակալ եմ, որ առողջ եմ, ունեմ ընկերներ, աշխատանք, աշխարհի ամենալավ մայրիկը, որ կյանքս միապաղաղ չէ, որ դեռ մեծ հավատ ու հույս ունեմ...
Եթե հնարավորություն ունենայիք կյանքը նորից սկսելու, ապա ի՞նչը կփոխեիք:
Եթե կարողանայի փոխել, եթե այդ շնորհն ինձ տրված լիներ, կուզեի հարազատներս միշտ կողքիս լինեին, վաղաժամ չհեռանային։
Աշխատանքից դուրս ինչպե՞ս կբնութագրեք ինքներդ Ձեզ 3 բառով:
Սովորական մարդ եմ (ժպտում է)։ Ինչպես մեզանից յուրաքանչյուրը, երազում եմ, սպասում եմ, տխրում եմ, ջղաինանում եմ, սիրում եմ, կռվում եմ, օգնում եմ, նորից եմ երազում և շարունակում եմ ապրել։
Ո՞րն է այն կարգախոսը, որով առաջնորդվում եք Ձեր կյանքում:
Ամենադժվար իրավիճակում էլ փորձել մարդ մնալ...
Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել`կներես:
Վերջին անգամ հենց այսօր։ Միամիտ մեկի ոտքին կանգնելուց հետո (ժպտում է):
Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել` սիրում եմ:
Մայրիկիս, առավոտյան։
Ես երջանիկ կլինեի, եթե…
Ես երջանին կլինեի, եթե մեր երկրում սոցիալական ծանր վիճակը վերանար, հացի խնդիր չլիներ և մեր փայլուն մտքի տեր ազգը, մեզանից յուրաքանչյուրը զբաղվեր իսկապես իր սիրած գործով. Ֆիզիկոսը ֆիզիկոս լիներ, արվեստագետը՝ արվեստագետ, հացթուխը՝ հացթուխ։ Երկար կարող եմ թվել...Կուզեի, իսկապե'ս, ապահով երկրում ապրեինք...
Երազում եմ, որ…
Երազում եմ, որ այդ օրը գա, որ մեզ հաջորդող սերունդն ավելի երջանիկ լինի...
Բամբասանք Ձեր մասին, որը Ձեզ զվարճացրել է:
Բամբասանքներին լուրջ չեմ վերաբերում (ժպտում է):
Կյանքիս ամենամեծ հիասթափությունը
Հիասթավում եմ անարդարությունից։ Ավելի շատ այն մարկանցից, ովքեր տեսնում են և լռում, ովքեր հաշտվում են։ Մեռած հոգու հաշիվ է։
Արարք, որի համար զղջում եք:
Զղջում եմ...Բայց չեմ ասի։ Կփորձեմ ինքս իմ մեղքերը քավել։
Երբեք չեմ…
Երբեք հարազատիս կես ճամփին չեմ թողնի, քանի դեռ իմ կարիքն ունի։
Ինչի՞ց եք վախենում
Վախենում եմ...Բայց աշխատում եմ չվախենալ։ Վախենալիս հիշում եմ ինձ փոքր տարիքում, երբ հավատս անսահման էր, և համարյա թե բոլոր երազանքներս իրականանում էին... Համոզում եմ ինձ, որ էլի նույնն է, նույն կերպ կլինի։ Եվ պատկերացրեք` ստացվում է....
Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան