▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծնվել է Հասմիկ Կարապետյանի առաջնեկը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երգչուհի Հասմիկ Կարապետյանն այսօր մայր է դարձել:  Asekose.am-ին հայտնի է դարձել, որ Հասմիկն ամուսնուն՝ Շանթ Կիրմիզյանին դուստր է պարգևել: Ըստ մեր ունեցած տեղեկությունների վերջիններս փոքրիկին անվանակոչել են Տաթև:

Asekose.am-ը փորձեց կապ հաստատել նորաթուխ մայրիկի հետ, սակայն վերջինս չպատասխանեց զանգին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  համացանցում հայտնվել էին Հասմիկ Կարապետյանի մասնակցությամբ համերգի ստոպ-կադրեր, որոնք շատերին ստիպել էին ենթադրել երգչուհու հղիության մասին: Սակայն երգչուհին հերքել էր հղիության մասին լուրերը` նշելով. «Լայն զգեստը խաբուսիկ էր, առիթ հանդիսացավ, որ այդպես թվա հանդիսատեսին»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին