▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է, թե որքան գումար է փոխանցել Լեոնարդո Դի Կապրիոն «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ օրեր առաջ օսկարակիր դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն Նյու Յորքում նվիրատվություն է կատարել հայ գիտնական, բարերար Կարո Արմենի հիմնած «Հայաստանի մանուկներ»  հիմնադրամի (COAF) տարեկան դրամահավաք-երեկույթի ժամանակ:

Ըստ Arelevk.am-ի՝ դերասանի նվիրատվությունը՝ Հայաստանի գյուղական համայքներում ապրող մանուկներին, կազմել է 65 հազար ԱՄՆ դոլար: Դերասանն այդքան գումարով գնել է նկարիչ Ջո Բրադլիի՝ հավաքույթի ժամանակ աճուրդի դրված նկարներից մեկը, որի գումարն ամբողջությամբ ուղղվել է հիմնադրամին: 

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով՝ երեկոյի ընթացքում շուրջ 3մլն ԱՄՆ դոլար է նվիրաբերվել Հայաստանի գյուղերին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին