▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նատալին հասցրել է տոնածառը շրջելու փորձ անել. Ռուզաննա Անդրեասյան

Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Ռուզաննա Անդրեասյանը պատմել է, որ այս Ամանորն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ տոնական տրամադրությունն ամբողջությամբ ընկալում է նաեւ փոքրիկը.

«Նախորդ տարի աղջիկս` Նատալին, ընդամենը 1.5 ամսական էր ու բնականաբար չէր ընկալում տոների հետաքրքրությունները, իսկ այս տարի արդեն ուրիշ է` ամանորյա զարդարանքները, լույսերն ու աքսեսուարները անմիջապես շեղում են աղջկաս ուշադրությունը, իր անուշիկ ժպիտով նայում, զմայլվում ու ցանկանում է շոշափել դրանք»,- պատմեց երգչուհին ու շարունակեց.

«Մեր տանն արդեն տեղադրել ենք տոնական եղեւնին ու ամանորյա այլ զարդարանքները, ասեմ, որ Նատալին հասցրել է մեկ անգամ տոնածառը շրջելու փորձ անել: Նրան շատ է հետաքրքիրում այս ամենը, ամեն անգամ քնից արթնանալիս անմիջապես վազում է դեպի տոնածառը ու ուրախությամբ նայում լույսերին»:

Ռուզաննա Անդրեասյանի ցանկությունը 2017-ից շատ պարզ է, միաժամանակ շատ կարեւոր.

«Ցանկանում եմ, որ 2017-ին խաղաղություն լինի ամբողջ աշխարին, թող որ նոր տարին սեր ու բարիք բերի բոլորին: Թող երջանիկ տարի լինի բացառապես բոլորի համար: Առանձնահատուկ ոչինչ չեմ ուզում, ես գոհանում եմ այն ամենից, ինչ ունեմ, ուղղակի շատ եմ ուզում, որ միշտ երջանիկ եւ ուրախ մթնոլորտ տիրի շուրջս»,- հավելեց նա:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին