▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որտեղ է աշխատել «Կայարան»-ից հայտնի դարձած Քրիստինա Կույումչյանը նախքան սերիալում նկարահանվելը

BlogNew.am-ը գրում է.  «Կայարան» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհին՝ Արփին, հեռուստադիտողների սիրելին դարձավ ֆիլմի առաջին իսկ  սերիայից: Աղջկա՝ դաժան, անարդար ու տառապանքով  լի ճակատագիրը շարունակում է մնալ սերիալասերների մտահոգության թիվ մեկ խնդիրը:

Միշտ տխուր, դժբախտ ու լացած աչքերով Արփին՝ նույն ինքը Քրիստինա Կույումչյանը, սակայն, իրական կյանքում շատ կենսուրախ ու երջանիկ աղջիկ է, ում հետ կայքն օրերս զրուցել ու փորձել է պարզել՝ արդյոք փոխվել է երիտասարդ աղջկա կյանքը սերիալային ճանաչումից հետո:

Քրիստինայի հետ զրույցում փորձեցինք պարզել նաև մեր ունեցած այն տեղեկության հավաստիությունը, համաձայն որի՝ Քրիստինան նախքան «Կայարանում» նկարահանվելը Զվարթնոց միջազգային օդանավակայանում որպես բորտ-ուղեկցորդուհի է աշխատել:

«Այն, որ աշխատել եմ Զվարթնոց միջազգային օդանավակայանում, ճշմարիտ է, բայց ոչ որպես բորտ-ուղեկցորդուհի: Աշխատել եմ ուղևորների սպասարկման բաժնում»,- մեզ հետ զրույցում ասաց Քրիստինան:

Առավել մանրամասն` սկզբնաաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին