▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարծում եմ՝ որոշակի բաների հասել եմ, եթե իմ դեմ պայքարելու այսպիսի միջոց են ընտրել.Մարտա

Tert.am-ը հարցազրույց ունի երգչուհի Մարտայի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

-Երկրորդ շաբաթն է՝ հեռուստադիտողերի ամենաբարձր գնահատականին Դուք եքարժանանում: Միաժամանակ թեժանում են քննադատությունները Ձեր հասցեին: Ըստ Ձեզ՝ինչո՞վ է պայմանավորված այն ալիքը, որ բարձրացել է:

-Ես չեմ հիշում եվրատեսիլյան մի տարի, որ քննարկումներ եղած չլինեն։ Քննարկումները լինում են թեժ, ավելի թեժ և շատ թեժ ։)  Կարծում եմ՝ առանց դրա չի կարող լինել։ Այս տարբերակում շաբաթների ընթացքում մարդիկ ունեին իրենց ֆավորիտները, ովքեր դուրս մնացին։ Բնականաբար, հիմա  ով էլ հաղթի, ով էլ գնա «Եվրատեսիլ», միևնույն է, այդ մարդիկ կարծելու են, թե իրենց ֆավորիտն էր լավագույնը։ Ես դա հասկանում եմ ու  շատ չեմ մտածում դրա մասին։  Բնականաբար, ես չեմ կարող բոլորին դուր գալ։ Մարդիկ տարբեր են իրենց ճաշակով, կարծիքով, տեսակով ու որակով։ Շատ նորմալ է։Անկեղծ ասած՝ հիմա ինձ հետաքրքրում է միայն մեկ բան՝ իմ հաջորդ ելույթը։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ինձ հավատացող իմ ժողովրդին, իմ ընկերներին, իմ թիմին։ Ի սկզբանե, իրենց շնորհիվ հասա նպատակիս՝ մինչև վերջ մնալ նախագծում և ցույց տալ, թե ինչեր կարող եմ անել։

-Հետևո՞ւմ եք ծավալվող խոսակցություններին: Ի՞նչ ասեկոսեներ են հասել Ձեզ:

-Տարբեր մարդիկ տարբեր ֆանտազիաներ ունեն: Տարբեր կարծիքներ կան, թե ինչու եմ եզրափակչում: Ցանկացած մարդ իրավունք ունի ունենալու իր կարծիքը: Ես հարգում եմ ցանկացած կարծիք՝ անկախ նրանից՝ դա վնա՞ս է, թե՞ օգուտ: Հարգում եմ, բայց կարող եմ չընդունել: Երբ մարդիկ ապատեղեկատվություն են տարածում ու շեշտում, որ դա հավաստի աղբյուրից է, չգիտեմ նույնիսկ ինչ ասել:)

Պարզվում է՝ հայրս ոստիկան է կամ հայրս իր «C class» մեքենան վաճառել է, որպեսզի անցնեմ հաջորդ փուլ: Զարմանում եմ մարդկանց երևակայության վրա: Ինչո՞ւ հենց ոստիկան կամ ինչո՞ւ հենց «C class» մեքենա, որը երբեք չենք ունեցել:) Մեկ-մեկ մտածում եմ՝ կարող է ինչ-որ բան կա, ծնողներս ինձանից թաքուն են պահում:)

Կարծում եմ՝ որոշակի բաների հասել եմ, եթե ինչ-որ մարդիկ իմ դեմ պայքարելու այսպիսի միջոց են ընտրել: Ինձ ճանաչողները և իմ արվեստը գնահատողները քիչ չեն: Ես երախտապարտ եմ, որ մարդիկ քվեարկել են իմ ու իմ արվեստի համար: Ես ոչ սկսնակ երգչուհի եմ, ոչ էլ երգչուհի, ով ուզում է մտնել շոու բիզնես ու դառնալ հայտնի: Ես 4 տարեկանից հսկայական ճանապարհ եմ անցել: Իմ ուսուցիչները եղել են Հայաստանի ամենապրոֆեսիոնալ արվեստագետները:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին