Blognewsam-ը գրում է. Պարային շարժումներ, ռիթմիկ երաժշտության, Լիկա-Արսեն սիրային խառնաշփոթ և այս ամենը Միհրան Ծառուկյանի նոր՝ «Գնա-գնա» տեսահոլովակում:
«Գնա-գնա» երգի խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, իսկ երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, գործիքավորումն արել է Մարտին Միրզոյանը, ռեժիսորն է Կարեն Ամյանը, իսկ տեսահոլովակում պարում են «Swag dance» խմբի տղաները:
«Նախապատրաստական աշխատանքները տևել են մոտ երկու ամիս: Երբ ԱՄՆ-ում էինք, այդ ընթացքում ռեժիսոր Կարեն Ամյանի հետ քննարկում էինք սյուժեն, իսկ երբ վերադարձանք, արդեն ամեն ինչ պատրաստ էր: Տեսահոլովակում բարդ իրավիճակներում չեմ հայտնվել, քանի որ աշխատում եմ լավ ռեժիսորի հետ»,- կայքի հետ զրույցում պատմել է Միհրանը և բացում փոքրիկ գաղտնիք. տեսահոլովակի գլխավոր հերոսուհին Արփինե Գաբրիելյանն է:
«Շատ չեմ ցանկանում տեսահոլովակի սյուժեի մասին խոսել, միայն կասեմ՝ ամանորյա «Ֆուլ Հաուս»-ի սյուժետային գծի մի մասին է լինելու՝ Արսեն և Լիկա սիրային պատմության մասի պատմող: Տեսահոլովակը պրեմիերայից հետո հասանելի կլինի Յութուբի իմ պաշտոնական էջում»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում