▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դժբախտ դեպքի պատճառով Եվա Ռիվասը դադարեցնում է ակտիվությունը սոցցանցերում

 

 

 

 

 

 

 

 

 

Երգչուհի Եվա Ռիվասն իր Instagram-ի միջոցով տեղեկացրել է այն մասին, որ տևական ժամանակով դադարեցնում է իր ակտիվությունը սոցցանցերում։ Ինչպես տեղեկացրել է Ռիվասը, այս որոշման պատճառ է հանդիսացել իր ընկերներից մեկի հետ ունեցած դժբախտ դեպքը: Ստորև ներկայացնում ենք երգչուհու գրառումը:

«Ընկերներ, իմ մտերիմներից մեկի հետ դժբախտ դեպք է եղել, և ես սոցցանցերում չեմ լինի։ Այդ պատճառով նախօրոք շնորհավորում եմ և սեր ու երջանկություն մաղթում։ Տոներն անցկացրեք ձեր հարազատների, ծնողների և ընտանիքի հետ։ Այդ րոպեները անգին են և վաղ թե ուշ մեզանից ամեն մեկը կգնահատի դա։ Հոգ տարեք նրանց մասին։ Ուրախ Ամանոր։ Թող այն շատ ավելի լավը լինի, քան այս տարին էր»,- գրել է Եվա Ռիվասը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին