▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Թովմասյանն առաջին անգամ խոսում է իր հղիության մասին

Life.panorama.am-ը գրում է, Կայքը հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են պատրաստվում տոները նշել Արամեն ու կինը` Աննա Թովմասյանը, ի՞նչ տրամադրություն է տիրում հիմա նրանց տանն ու անդրադարձել է Աննայի հղիության լուրերին:

«Ցավոք դեկտեմբերի 31-ին Արամեն տանը չի լինի: Նա մեկնելու է Մոսկվա` այդ գիշեր ելույթ ունենալու համար, իսկ ես Նոր տարին կդիմավորեմ հարազատներիս եւ ընկերներիս հետ»,- փոքր-ինչ սրտնեղելով պատմեց Աննան ու շարունակեց.

«Մեր տանը արդեն վաղուց տոնական տրամադրություն է տիրում: Մեր եղեւնին արդեն գտել է իր տեղը ես մեր տոնածառը շատ եմ սիրում, այն շատ գեղեցիկ է, պատված է ձյունով եւ կարմիր, սպիտակ, ոսկեգույն խաղալիքներով: Այս տարի մեր տան զարդարանքներում կարմիր գույնը գերակշռում է, կարծում եմ` կարմիրը ամանորյա ամենախորհրդանշական գույներից մեկն է»:

Աննա Թովմասյանի համար Ամանորը հաճելի է նվերներով, իր խոսքով հավասարաչափ սիրում է նվերներ եւ ստանալ, եւ նվիրել.

«Հաճելի է Նոր տարին անցկացնել սիրելի մարդկանց շրջապատում, երբ ամենուր անկեղծ ժպիտներ են: Չեմ հերքի, շատ եմ սիրում նաեւ նվերների արարողությունը. Նոր տարվա գիշերը հենց նվերների ու հրաշքների գիշեր է»,- ժպիտով նկատեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով վերջերս անընդհատ քննարկվող իր հղիության լուրերին եւ նկատելով, որ զույգը դեռեւս ոչ մի մեկնաբանություն չի տվել, անգամ հերքմամբ ու հաստատմամբ հանդես չի եկել, Աննան ընդգծեց.

«Ես չեմ հերքում, ուղղակի չեմ ուզում, որ դա դառնա քննարկման թեմա: Դա շատ նուրբ հարց է, եւ պետք է մնա մեր ընտանիքում: Կարծում եմ` դրա մասին հայտարարելու իմաստ չկա»:

Աննա Թովմասյանի եւ Արամեի համատեղ դուետը շուտով էկրաններին կլինի, օրերս էլ նրան տեսանք «Mger Armenia»-ի նախաձեռնությամբ նկարահանված Նոր տարվան նվիրված հայ աստղերի տեսահոլովակում: Հետաքրքրվելով, թե արդյոք Աննան ծրագրեր ունի կրկին ակտիվորեն վերադառնալ ասպարեզ, պատասխանեց.

«Այո, ցանկությունը շատ մեծ է, բայց տեսնենք, թե ինչպես կստացվի: Եթե լսարանին դուր գա իմ աշխատանքը, հաջորդը իմ անհատական տեսահոլովակը կներկայացնեմ»:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին