Life.panorama.am-ը գրում է.Դեկտեմբերի 31-ին կցուցադրվի «Ֆուլ հաուս»-ի 5-րդ եթերաշրջանի վերջին սերիան: Կայքի -ի հետ զրույցում սիթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը ոչ միայն խոսել է վերջին սերիայից, այլև անդրադարձել 6-րդ եթերաշրջանին ու սիթքոմի առաջիկա անելիքներին:
«Փակագծեր չեմ բացի, թե հեռուստադիտողը ինչ կտեսնի «Ֆուլ հաուսի» վերջին սերիայում: Այդ օրը կլինեն ինչպես սպասված ու կանխատեսված, այնպես էլ շատ անսպասելի զարգացումներ: Կարող եմ ասել նաև, որ Միհրան Ծառուկյանը նախորդ տարվա նման նոր երգի պրեմիերա կներկայացնի: Երգը կոչվում է «Գնա», այն նվիրված է լինելու բոլոր սիրահարներին: Ի դեպ` Ամանորին երգի պրեմիերայից հետո եթերում կլինի նաև տեսահոլովակը»,- նշեց Մենչը:
Խոսելով սպասվող 6-րդ եթերաշրջանից` Արմեն Պետրոսյանը նկատեց.
«Դեռևս վերջնական հաստատված չէ 6-րդ եթերաշրջանի հետ կապված ծրագրերը: Հունվարի վերջին կհասկանանք, նոր եթերաշրջան կլինի՞, թե ոչ, թեև ավելի հավանականությունը մեծ է, որ մենք կներկայանանք մեր հեռուստադիտողին: Որոշ հարցեր կան պարզելու կապված դերասանական նոր անձնակազմի, սցենարի և այլ հարցերի հետ: Ինչևէ, մենք ջանք ու եռանդ չենք խնայում անընդհատ նորովի ու մեկը մյուսին գերազանցող աշխատանքներով ներկայանալ: Ուրախ եմ, որ մենք ունենք շատ հավատարիմ հանդիսատես, նրանք շարունակում են գրել մեզ, ինչը շատ ուրախալի է: Մենք չենք կարող հուսահատ անել մեր հանդիսատեսին ու հեռուստադիտողին և «Ֆուլ հաուս» չանել, դա կլինի միայն այն դեպքում, երբ հասկանանք, որ այլևս չենք կարողանում սիթքոմը զարգացնել: Այսօրվա դրությամբ «Ֆուլ հաուս»-ի վարկանիշը շատ բարձր է ու մեր հետևորդները շարունակում են ավելանալ, ուստի մենք իրավունք չունենք դա չանելու»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում