▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու Արմուշն ընտանիքի հետ տեղափոխվեց ԱՄՆ

Tert.am Life-ը գրում է. Ամիսներ առաջ Արմուշը հանկարծակի մեկնեց ԱՄՆ: Դերասանի համար այդ փուլը բարդ էր, քանի որ ԱՄՆ էր մեկնում վատառողջ հոր մոտ: Ավելի ուշ ԱՄՆ տեղափոխվեցին նաև նրա կինը՝ Լուսինեն, և որդիները՝ Դանիելն ու Էդուարդը:

Կայքի հետ զրույցում Արմուշն առաջին անգամ խոսել է ԱՄՆ տեղափոխվելու, ընտանիքի համար ստեղծված անհարմարությունների և այնտեղ մնալու հեռանկարի մասին:

-Արմուշ, ամիսներ առաջ մեկնեցիր ԱՄՆ, քանի որ հայրդ առողջական խնդիրներ ուներ, սակայն երկար մնացիր ԱՄՆ-ում: Ի՞նչն է քեզ պահում այդտեղ:

-Ես եկա ԱՄՆ հայրիկիս առողջական խնդիրների պատճառով և որոշեցի իր հետ անցկացնել այն ժամանակը, որ Աստված իրեն տվել է: Հայրս 1998 թվականից այստեղ է, երկար տարիներ առանձին ենք եղել: Հայաստանում աշխատանքը շատ էր, զբաղվում էի իմ սիրած գործով: Դա կարծես ծանրացած լիներ խղճիս վրա: Իրենք ինձ չեն խանգարել զբաղվել իմ աշխատանքով, սակայն եկավ մի պահ, երբ քույրս զանգեց, ասաց, չգիտեմ՝ Աստված ինչքան կյանք է տվել մեր պապային, բայց արի, իր կողքին եղիր: Վատ լուրով եկա ԱՄՆ, բայց, փառք Աստծո, հայրս հիմա մի քիչ ապաքինվել է, թեև լինում են դեպքեր, երբ վատ է լինում:

Հիմա ավելի շատ ժամանակս տրամադրում եմ ընտանիքիս և ծնողներիս հետ անցկացնելուն:

-Ընտանիքդ ևս միացել է քեզ, արդյոք սա նշանակում է, որ դու տեղափոխվում ես ԱՄՆ:

-Ոչ: Ես երկար ժամանակ չէի կարող մենակ մնալ, որովհետև կարոտում էի ընտանիքիս: Նաև չէի կարող մի քանի ամիս մնալ ծնողներիս մոտ ու վերադառնալ: Հնարավոր է՝ վերադառնայի, վատ լուր ստանայի, իսկ դա ամբողջ կյանքում կծանրանար խղճիս:  Որոշեցի որոշ ժամանակով տեղափոխվել ԱՄՆ: Օրինական կարգավիճակ ստացա, քանի որ TV-ն, որտեղ հիմա աշխատում եմ, դիմեց հայտնի մարդկանց համար նախատեսված բիզնես վիզայի համար և ստացա այն:

Էստեղ ինձ լավ եմ զգում, սակայն չեմ կարող երկար մնալ, քանի որ սա իմ երկիրը չէ, իմ երկիրը Հայաստանն է:

-Նախնական զրույցում նշեցիր, որ ուշադիր հետևում ես Հայաստանի անցուդարձին: Ինչպե՞ս ես հարմարվել ամերիկյան առօրյային, ընտանիքդ ինչպե՞ս է հարմարվել:

-Չեմ հարմարվում, քանի որ այն, ինչ ստեղծել էի երկար տարիներ, թողել եմ Հայաստանում: Այստեղ 0-ից եմ սկսել: Երբ գնում ես այլ երկիր, կյանքդ լրիվ փոխվում է: Սակայն ինձ համար, երևի, ավելի հեշտ էր, քան ընտանիքիս՝ Լուսինեի և երեխաների, քանի որ համերգներով հաճախ ենք եկել ԱՄՆ, ինձ անծանոթ երկիր չէր:

Առաջին երկու-երեք ամիսներին Դանին էլ չէր հարմարվում, քանի որ խեղճանում էր լեզվից: Շատ էր խոսում Հայաստանի մասին, հուզվում էր, կարոտում, բայց հիմա հարմարվել է: Թեև կարոտում է, միշտ ասում է, որ արձակուրդներին պետք է գա Հայաստան, համակերպվել է դպրոցին, նոր ընկերներ է ձեռք բերել: Նա և Արման Աղաջանյանի դուստրը համադասարանցիներ են, Արմինկայի որդին՝ Ալեքսը, ևս նրանց դպրոցից է: Մեր տներն էլ մոտ են իրար, շատ են մտերմացել: Թե´ դպրոցում, թե´ դպրոցից հետո միշտ միասին են:

Մի պահ եկավ, երբ Լուսինեն չէր դիմանում, ուզում էր վերադառնալ: Բոլորի մոտ լինում է այդպիսի պահ, անհնար է, որ տեղափոխությունը  սթրեսային չլինի: Ինձ մոտ էլ եղավ դեպրեսիա: Առաջին երկու ամիսներին, երբ այստեղ էի, շատ էի  կարոտում ընտանիքս: Ինչ-որ պահի ինձ մոտ էլ սկսվեց այդ սթրեսը, սակայն ուրիշ ճար չունեի, անցավ: Ապրիլին 1 տարի կլինի, ինչ այստեղ եմ: Չեմ էլ նկատել՝ ինչպես անցավ ժամանակը:

Միայն Էդուարդը չի հասկանում՝ որտեղ է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին