▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբեմն դառնում եմ անվստահ. Սիլվա Հակոբյանի անկեղծ զրույցը` հիասթափության, վախերի, երազանքների մասին և ոչ միայն

Asekose.am-ի բլից հարցերին պատասխանել է երգչուհի Սիլվա Հակոբյանը:

Մանկության ամենավառ հիշողությունը:

Մանկությանս ամենավառ հիշողությունները կապված են ծննդավայրիս հետ, այդտեղ անցկացրած իմ յուրաքանչյուր օրը, որն այսօր արդեն հուշ է,թերևս ամենավառն է ինձ համար։

Ամենամեծ ձեռքբերումը:

Այն, ինչ ունեմ հիմա։

Առաջին հիասթափությունը:

Երբ գիտակցեցի,որ բարու կողքին կա նաև չարը։

Բնավորության ամենալավ և ամենավատ կողմը:

ա)Շփվող եմ ու նվիրվող, բ)Երբեմն դառնում եմ անվստահ

Ո՞ւմ եք կարոտում:

Հիմա այնպիսի ժամանակներում ենք ապրում,որ այն մարդկանց, ում կարոտում ենք եթե չենք էլ հանդիպում,ապա գոնե համացանցի միջոցով շփում, կարողանում ենք հաստատել նրանց հետ։ Մեծ մասամբ ինձ հարազատ մարդիկ իմ կողքին են,և ցանկանում եմ,որ «կարոտ» ասվածը ոչ ոք չապրի։

Ինչի՞ց եք վախենում:

Պատերազմից։

Սխալ, որի համար զղջում եք:

Դեռևս չի եղել նման բան,հուսամ չի էլ լինի։

Խոսք, որը չեք հասցրել ասել:

Ամեն ինչ ասված է։

Երազանք, որ դեռ չի կատարվել:

Անկատար երազանքներ չունեմ։ Բոլորն էլ ժամանակի ընթացքում կատարվել են,ուղղակի պետք է հավատալ դրանց ու ետ չկանգնել այն իրականացնելու մոլուցքից։

Կցանկանամ, որ

Կցանկանամ,որ մեր սահմանում խաղաղություն տիրի ու մեր զինվորները անփորձանք ծառայեն ու վերադառնան իրենց ընտանիքներ։

Հեղինակ`Ա.Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին