▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուսով եմ, որ սա տարվա վերջին վատ երևույթը կլինի. Եվա Բաղդասարյան

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է. Եվա Բաղդասարյանը ավտովթարի է ենթարկվել: Մեզ հետ զրույցում դերասանուհին պատմեց, որ վթարի հետեւանքով մարմնական վնասվածքներ չունի.

«Ինձ հետ ամեն բան նորմալ է, միայն վախեցել եմ, քանի որ սա առաջին անգամն է, որ վթարի եմ ենթարկվել»,- նշեց նա:

Հետաքրքրվելով, թե Եվան ինչպիսի՞ վարորդ է եւ վթարի մեղավորն էլ ո՞վ է եղել, պատասխանեց.

«Առհասարակ ես համարձակ վարորդ եմ, կստեմ, եթե ասեմ, որ գերկանոնավոր ու խախտումներ չանող վարորդ եմ, սակայն մի բան հաստատ է` այս երեք տարիների ընթացքում, ինչ մեքենա եմ վարում, ոչ մի անգամ վթարի չեմ ենթարկվել: Այսօր էլ վթարի հիմնական պատճառը ձյունն էր, ես չէի նկատել, որ սխալ տեղից շրջադարձ կատարեցի, իսկ մյուս կողմից մեքենան շատ արագ ընթացավ ու մեր մեքենաները բախվեցին: Իմ մեքենայի միայն դուռն է վնասվել, մյուս մեքենան ավելի մեծ վնասներ կրեց: Իհարկե, ես ընդունեցի իմ մեղավորությունը, թեեւ հարվածող մեքենան էլ բավականին արագ էր ընթանում»:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին