Արդեն տեղեկացրել ենք, որ աշխարհի երկրորդ թենիստուհին համարվող ամերիկուհի Սերենա Ուիլյամսը դրական պատասխան է տվել հայկական արմատներ ունեցող ամերիկացի գործարար Ալեքսիս Օհանյանի ամուսնության առաջարկին. Ալեքսիսը Reddit կայքի հիմնադիրն է:
Անձնական կյանքի հրաշալի նորությունը, կարծես, բացասական է ազդել ամերիկուհի սպորտսմենի կարիերայի վրա. Օքլենդում ընթացող մրցաշարի 2-րդ տուրում աշխարհի երկրորդ ռակետը պարտվել է աշխարհի 72-րդ ռակետ ամերիկուհի Մեդիսոն Բրենգլին։ 2 ժամ 13 րոպե տևած հանդիպումը Բրենգլին հաղթել է 4:6, 6:7 (3:7), 4:6 հաշվով։