▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա ամանորյա իմ ամենամեծ նվերն էր. Մաշա Մնջոյան

Life.panorama.am-ը գրում է. 2016-ի ընթացքում երգչուհի Մաշա Մնջոյանը հաճախ բացակայեց երկրից: Ակտիվ աշխատանքային տարին ավարտելով` երգչուհին Ամանորը անցկացրել է ընտանիքի հետ միասին.

«Քանի որ 2016-ի մեծ մասն անցկացրել եմ Հայաստանից դուրս, ընտանիքիցս հեռու, ուստի որոշեցի, որ այս տարի պարտադիր Ամանորը նշելու եմ ընտանիքիս հետ միասին, ինչի համար անսահաման ուրախ եմ»,-կայքի հետ զրույցում նշեց Մաշան ու պատմեց, որ այս տարի խախտվել է իրենց ընտանիքի ամանորյա ավանդույթներից մեկը.

«Իհարկե, շատ ավանդույթներ ունենք Ամանորը նշելու հետ կապված, որոնց հետեւեցինք նաեւ այս տարի: Մեր ընտանեկան ամանորյա ավանդույթներից միայն մեկն այս տարի խախտեցինք` Նոր տարին դիմավորեցինք ոչ թե Գյումրիում, այլ Երեւանում»:

Ամանորի ամենամեծ նվերը Մաշայի համար եղել է եղբոր արձակուրդը.

«Եղբայրս ծառայում է Հայոց բանակում, սակայն Ամանորի նախորեին շատ անակնկալ կերպով նա արձակուրդ եկավ. Դա իմ ամենամեծ ամանորյա նվերն էր: Մեծ ցանկություն ունեմ, որ եղբայրս անփորձանք ծառայություն ունենա ու շուտ վերադառնա տուն: Մեր բոլոր զինվորներին ցանկանում եմ խաղաղ ծառայություն ու անամպ երկինք»,- պատմեց Մաշա Մնջոյանն ու նվերների թեման շարունակելով` նշեց.

«Տոներին բազմաթիվ նվերներ եմ ստացել ու նվիրել: Պետք է ասեմ, որ երկար չեմ մտածել նվերներ ընտրելիս, քանի որ նվերներ պատրաստում եմ հարազատներիս ու այն մարդկանց համար, որոնց շատ լավ եմ ճանաչում ու գիտեմ, թե ինչ նվիրել ու ինչպես ուրախացնել»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին