▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռազմիկ Ամյանը ներկայացրել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի սաունդթրեքը

Ռազմիկ Ամյանը ներկայացրել է «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի սաունդթրեքը:

Հավելենք, որ նախորդ ֆիլմի համար այս նույն երգը կատարել էր Արթուր Գրիգորյանը, ով, միաժամանակ, Ռազմիկ Ամյանի կատարած  երգի երաժշտության հեղինակն է: Խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը:  

«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմը մերօրյա իրականության, մեր պատերազմի, մեր երազանքների և առհասարակ մեր մասին է: Առաջին ֆիլմի նկարահանումների ընթացքում սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմը, որը դրդեց պրոդյուսերներին և ռեժիսորին մտածել 2-րդ ֆիլմի ստեղծման մասին:

«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմը  «Կյանք ու կռիվ»-ի շարունակությունն է: Այստեղ կգտնեք սիրված հերոսներին արդեն 25 տարի անց: Երիատասարդ սերնդի դերասաններին փոխարինելու են եկել իրենց ավագ գործընկերները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին