▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչը ստիպեց ասմունքող Լիանա Զուրաբյանին բեմ դուրս գալ «комбинация»-ով

​​​​​​​

Asekose.am-ի բլից հարցերին պատասխանել է ասմունքող, հանդիսավար Լիանա Զուրաբյանը:

Մանկության ամենավառ հիշողությունը:

Մանկության ամենավառ հիշողությունս իմ կազմակերպած մանկական հանդեսներն էին։ Ամեն շաբաթ կամ կիրակի մեր բակում հավաքում էի բոլոր երեխաներին և կազմակերպում համերգ: Հանձնարարում էի երեխաներին այն, ինչը որ լավ էին ներկայացնում` երգ, պար, արտասանություն, և զվարճացնում էինք հարևաններին։ Ես հաղորդավարն էի և նաև արտասանում էի։ Ամենավառը դրանցից եղավ այն, որ մի օր որոշեցի ինձ համար բեմական զգեստ ընտրել և այն հանդիսացավ մայրիկիս կարմիր, ոսկեգույն  «комбинация»-ն, որը իմ վրա բավականին մեծ էր, բայց ես շատ ինքնագոհ սկսեցի արտասանել ու վարել համերգը։ Հիացմունք ու ծիծաղ միահյուսվեցին իրար, ես ստացա իմ կյանքի ամենաջերմ ու անկեղծ ծափերը: Շնորհակալ եմ Ձեզ, այս պահին ինձ մոտ հաճելի հիշողություններ արթնացան: Երանի  անհոգ մանկությունս ետ ստանայի....

Ամենամեծ ձեռքբերումը:

Իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումը մայրության զգացումն է. այն որ ես մայր եմ և ունեմ որդի, դա իմ կյանքի ամենամեծ նվերն է։Աստված պահի ու պահպանի բոլոր մանուկներին հայր ու մայրով. քույր-եղբայրով։

Առաջին հիասթափությունը: 

Այնքան շատ են եղել հիասթափություններս, փորձեմ հիշել առաջինը։ Երևի հեռուստաեթերը բանավեճի տեսքով, երբ ես ինքնագոհ գնացի` իմանալով որ խոսելու ենք ասմունքից ու պոեզիայից և որ մարդիկ ու հրավիրված հյուրերը կողջունեն ինձ ու իմ նվիրումն ու աշխատանքը պոեզիայի շուրջ , ու խորը հիասթափվեցի առաջին անգամ մարդ տեսակից, երբ դեմ առ դեմ ինձ ասացին, որ իրավունք չունեմ ասմունք դասավանդելու....

Բնավորության ամենալավ և ամենավատ կողմը: 

Բնավորության լավ կողմս ներելն է,ես շուտ եմ ներում մարդկանց, երևի վայրկյան էլ չի քաշում ու նստվածք չի տալիս վիրավորանքը։ Վատ կողմը՝ պոռթկուն եմ և բարձրաձայն մտածող:

Ո՞ւմ եք կարոտում:

Կարոտում եմ նրան, ում սիրում եմ:

Ինչի՞ց եք վախենում: 

Ես վախենում եմ հիասթափվել հարազատ մարդկանցից: Նա, ում համարում ես քո ամենան և հանկարծ հիասթափվում ես, դա դաժան է:

Սխալ, որի համար զղջում եք:

Սխալներ չեմ համարել կյանքում ոչ մի արարք, քանզի դրանք եղել են փորձություններ, որոնցից ինչ -որ լավ բան է ծագել։

Երազանք, որ դեռ չի կատարվել:

Երազանք ունեմ, որի մասին կխոսեմ կատարվելուց հետո։

Կցանկանամ, որ… 

Կցանկանամ` մարդիկ իրար հասկանան ու սիրեն,  և ամենաառաջինը` երկրին մեր խաղաղություն:

Հեղինակ՝Ա.Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին