▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստեփանակերտի ՈւՀԱ թիմը կմասնակցի Սոչիի փառատոնին

Ղարաբաղյան ՈւՀԱ թիմը Սոչիի փառատոնին մասնակցելու հրավեր է ստացել: Այս լուրն արդեն իսկ տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է դարձել ադրբեջանական կայքերում:


Ստեփանակերտի «Աղ ու հացով» (С хлебом и солью) ՈւՀԱ թիմը Սոչիում այսօր մեկնարկող «Կիվին-2017» միջազգային 28-րդ փառատոնին մասնակցության հրավեր է ստացել: Այս մասին թիմի անդամները հայտնում են իրենց ֆեյսբուքյան էջում, որտեղ հրապարակել են նաև «ԱՄԻԿ» հեռուստատեսային ստեղծագործական միավորումից ստացած հրավերի լուսանկարը: Հրավերը ստորագրել է ՈՒՀԱ-ի միջազգային կոմիտեի նախագահ Ալեքսանդր Մասլյակովը: ՈՒՀԱ թիմերի «Կիվին-2017» միջազգային 28-րդ փառատոնը կկայանա Սոչիում հունվարի 10-23-ը: Փառատոնի կայքում գրանցված 640 թիմերի շարքում ղարաբաղյան թիմը 171-րդն է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին