▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

15 տարեկան էի, երբ սկսեցի ինքս ինձ ատել. ինչպես դիմահարդար Գոհար Ավետիսյանը հասավ հաջողության

Մոսկվայաբնակ հայտնի հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է , թե ինչպես է կարողացել հասնել հաջողության:

«Քանի անգամ է քո կողմից մտածվածը քանդվել։ Քանի անգամ ես փորձ արել, որպեսզի մի քայլ մոտ լինես երազանքիդ։ Ինչի մասին ես մտածում՝ նայելով հաջողակ մարդկանց լուսանկարները։Հաճա՞խ ես քեզ այդ հարցերը տալիս։ Վախենամ ոչ այնքան…

Ես 15 տարեկան էի, երբ սկսեցի ինքս ինձ ատել, սակայն հասունացման տարիքում սրացում սկսվեց. ոչ դեմքս, ոչ արտաքինս, ոչ կյանքի մասին պլաններն ինձ չէին ուրախացնում։ Մանկուց սիրում էի մտորել։ Պատահաբար դիտելով «Գաղտնիք» ֆիլմը (ով չի տեսել, հորդորում եմ անհապաղ դիտել), ես հասկացա, որ եթե բոլորը  ,ապա խնդիրն իմ մեջ է  ։

Մտքերը նյութական են, միայն պետք է դրանք պատկերավորել։ Հենց նույն օրը տպեցի աշխարհի ամենաթանկարժեք մեքենաներից մեկը, գրեցի, որ այն իմն է դառնալու եւ բոլոր ընտանիքիս անդամներին ինձ վրա ծիծաղելու առիթ տվեցի։ Սակայն հինգ տարի անց երկար ճանապարհ անցնելուց հետո այն իմը դարձավ։ Հավանաբար 15 տարեկանում հրաշքների հավատալը հեշտ է, քան   25,35  կամ 45 տարեկանում, սակայն եթե հավատ չկա, հրաշքներ էլ չեն լինի։ Ինչից սկսել։ Բոլորը մտածում են, որ փողից, սակայն սա ամենամեծ սխալն է։ Պետք է սկսել երազանքից։ Կարեւորը հստակ պատկերացում ունենալ, ցանկալի է լուսանկարով, իսկ եթե այդպիսին չկա, ինքներդ նկարեք։ Միայն ցանկությունների կոլաժ ստեղծելով եւ ունանալով հստակ երազանքներ, կսկսեք մոտենալ դրանց։ Կապ չունի որպես մենեջեր եք աշխատում, էլեկտրիկ, խոհարար, թե մեկ այլ մասնագիտությամբ…

Ավելի հեշտ է թքել առաստաղին՝ թերթելով աստղերի լուսանկարները  եւ նրանց հաջողության մեջ փնտրել գործոններ. փող, հաջողություն, հովանավորներ, մարմնավաճառություն եւ այլն, փոխանակ բարձրացնեք հինգերորդ կետը եւ սկսեք աշխատել այն ուղղությամբ, որը տվյալ պահին ձեզ մոտ լավ է ստացվում։ Երբեք ոչ ոքի չարը մի կամեցեք, մի դատեք մարդկանց, որովհետեւ ամբողջ բացասականը, որն արձակվում է ձեզնից, ձեզ կվերադառնա։ Լավ գործեր արեք, ժպտացեք կյանքին, նվնվացողների մոտ երբեք ոչ մի բան չի ստացվի։ 8  տարի է ամենը, ինչ ունեմ, մտքի ուժի եւ ռիսկի շնորհիվ է։ Հրաշքներն իրական են, եթե հավատում եք դրանց, ես ձեզ օրինակ, գործե’ք պարոնայք»։

Screen Shot 2017-01-13 at 11.07.08 կեսօրից առաջ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին