▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիրա Քոչարյանը` Լեոնիդ Ագուտինի` Միշայի հետ առաջիկա 10 տարվա համար ելույթներ ամրագրելու ցանկության մասին

Blognews.am-ը հարցազրույց ունի Միշայի պրոդյուսեր, «Արցախի ձայներ» նախագծի ղեկավար Լիրա Քոչարյանի հետ ու հետաքրքիր մանրամասներ պարզել թե՛ ելույթի և թե՛ այն եթեր հեռարձակումից հետո տեղի ունեցած զարգացումների մասին: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

«Արցախի ձայների» նպատակը բոլորովին էլ Ադրբեջանի դժգոհությունը շարժելը չէ, մեր նպատակը երգի, արվեստի միջոցով Արցախի մասին աշխարհին լսելի դարձնելն է, Արցախն աշխարհին ներկայացնելը: Իսկ նման նախագծերը միլիոնավոր հեռուսատադիտողներ են ունենում, և հետևաբար Հայաստանի դրոշի տակ արցախցի մասնակից ներկայացնելով՝ լուրջ քայլ է արվում Հայաստանն ու Արցախը որպես մեկ միասնական ամբողջություն ներկայացնելու գործում»:

Մեր զրույցի վերջում նաև անդրադարձանք համացանցային արձագանքներին, մասնավորապես հետաքրքրվեցինք՝ ինչ նկատի ուներ «Նոր ալիքի» երաժշտական պրոդյուսեր Անաստասիա Մուխինան, երբ ասում էր, որ Լեոնիդ Նիկոլաևիչը Միշայի հետ առաջիկա 10 տարվա համար ելույթներ է ամրագրել: 

«Ագուտինի համակրանքը Միշայի նկատմամբ մեծ է, նույնը նաև «Նոր ալիքի» բոլոր մյուս կազմակերպիչների մասին կարող եմ ասել, իսկ դա նշանակում է, որ հետագայում նորից համագործակցություններ կլինեն, ու Միշան մեզ ուրախանալու և հպարտանալու դեռ շատ առիթներ կնվիրի»:

Առավել մանրամասն `սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` «Փոքրիկ ղարաբաղցին»` Միշան, հիացրեց Ագուտինին և ռուս հանդիսատեսին. ինչպես է նա երգում Ագուտինի հետ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին