▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անժելա Սարգսյանը գիտի, թե ինչից է մահանալու

Asekose.am-ը ներկայացնում է երիտասարդ ռեժիսոր Սևակ Մանգուշյանի դեբյուտային «Լիճը» ֆիլմը՝ Անժելա Սարգսյանի մասնակցությամբ: 

 

Պրեմիերա։ «Լիճը» կարճամետրաժ դրամա Անժելա Սարգսյանի մասնակցությամբ Ռեժիսոր Սևակ Մանգուշյան

Դերերում

Անժելա Սարգսյան

Մխիթար Ավետիսյան

Մարգարիտա Գրիգորյան

Եվա Ավետիսյան

Անի Միսակյան

Օպերատոր Մխիթար Մկոյան

Ֆիլմը պատմում է Սառայի մասին, ով ստիպված է լինում թողնել բեմը հանուն ամուսնու և քաղաքից տեղափոխվել՝ հույս ունենալով, որ հետ է վերադառնալու։ Արդեն տասը տարի անց, երկու երեխաների մայր Սառան հասկանում է որ այլևս հետ չի վերադարձնի թողածը։ Սառան չի կարողանում համակերպվել իր կորցրած երազանքների, իր անվերադարձ տարիների հետ և երբ չի ստանում այն, ինչին սպասում էր, այն ինչ նախատեսել էր իր համար, այլևս տանել չի կարողանում նրանց, ում վրա վատնել է իր տարիները, և որոնցից այդպես էլ չի ստացել իր կատարած զոհաբերությանը արժանի գնահատական: Նրա մեջ կուտակված անորոշության, հիասթափության ու հուսախաբության արտահայտումը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին