▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբեք չեմ դադարի սիրել… Անահիտ Կիրակոսյանը` ճակատագրական որոշման, ամենամեծ հիասթափության մասին և ոչ միայն

 

 

 

 

 

 

 

 

Asekose.am-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը:

Կյանքի ամենամեծ ձեռքբերումն ու ձախողումը:

Ամենամեծ ձեռքբերումն ընտանիքս է, իսկ ձախողումը, թերևս, այն է, որ երբեմն սխալ մարդկանց եմ վստահել:

Եթե հնարավորություն ունենայիք կյանքը նորից սկսելու, ապա ի՞նչը կփոխեիք:

Կգնայի դաշմանուրի դասերի:

Աշխատանքից դուրս ինչպե՞ս կբնութագրեք ինքներդ Ձեզ 3 բառով:

Բարի, անմիջական, անկեղծ:

 Ո՞րն է այն կարգախոսը, որով առաջնորդվում եք Ձեր կյանքում:

Կյանքը մեկ անգամ է տրվում, պետք է գնահատել ամեն վայրկյանը:

Фото Anahit Kirakosyan.

Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել`կներես:

Երեկ ամուսնուս:

Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել` սիրում եմ:

Ամուսնուս և երեխաներիս ամեն օր:

Картинки по запросу Անահիտ կիրակոսյան

 

Բամբասանք Ձեր մասին, որը Ձեզ զվարճացրել է:

Որ ես միլիարդատեր եմ:

Կյանքի ամենամեծ հիասթափությունը:

Անվստահությունն ու անարդարությունը, կոնկրետ դեպք չեմ նշի:

Արարք, որի համար զղջում եք:

Երբեմն էմոցիոնալ եմ լինում, հետո հասկանում եմ, որ պետք չէր ու զղջում եմ սխալ պահվածքիս համար, զղջում եմ էմոցիաներս չզսպելու համար:

Երբեք չեմ…

Երբեք չեմ դադարի սիրել:

Ինչի՞ց եք վախենում:

Պատերազմից:

Իրադարձություն, որը ստիպել է Ձեզ արտասվել:

Երեխաներիս առաջին նվերը` իրենց իսկ ձեռքով պատրաստված:

Фото Anahit Kirakosyan.

Որոշում կամ հանդիպում, որը ճակատագրական դարձավ Ձեզ համար:

Կարիերայում` հանդիպումը Դավիթ Հակոբյանի հետ, որից հետո դերասանուհի դառնալու որոշումս հաստատվեց, իսկ անձնական կյանքում` փետրվարի 6-ը` ամուսնությանս օրը: 

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Կարդացեք նաև` Ծնողներս դեմ էին, ասացի` կհեռանամ. Անահիտ Կիրակոսյանը` նախաամուսնական խնդիրների մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին