▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղամարդու մեջ կարևորում եմ երջանկացնելու արվեստը. Լիլիթ Հարոյան

Դիտեք նաև՝

 

 

 

 

 

 

 

 

 

Life.panorama.am-ի զրուցակիցն է Լիլիթ Հարոյանը, ում հեռուստադիտողն այժմ տեսնում է «Change» սիթքոմում` Հովհաննես Ազոյանի հերոսի` Մարսելի կնոջ կարգավիճակում:

Լիլիթ, նախեւառաջ մի փոքր պատմե՞ք Ձեր մասին, ի՞նչ կրթություն, ի՞նչ

հետաքրքրություններ ունեք:

Ավարտել եմ Երեւանի պետական համալսարանի «Հոգեբանության» ֆակուլտետը, նաեւ սովորել եմ Երգի պետական թատրոնի «Հաղորդավարության» բաժինը: Սիրում եմ հետաքրքիր զրույցներ, լավ երաժշտություն, պարում եմ ու զբաղվում եմ յոգայով:

Դերասանական կրթություն չունեք, հետաքրքիր է կերպարներ կերտելիս, 

այս ոլորտում ստեղծագործելիս ի՞նչ դժվարությունների եք հանդիպում և 

ո՞ւմ խորհուրդներն եք առավել շատ կարեւորում:

Այո, դերասանական կրթություն չունեմ, կերպարներս կերտելիս ինձ օգնում է մասնագիտությունս. Փորձում եմ մտնել կերպարիս հոգեբանության մեջ, հասկանալ իրեն ու դառնալ ինքը: Կարեւորում եմ այս ոլորտում պրոֆեսիոնալների խորհուրդները, ինչպես նաեւ հաշվի եմ առնում հարազատներիս կարծիքը:

Հեռուստադիտողը հիմա Ձեզ տեսնում է «Change» սիթքոմում, սա արդեն 

երկրորդ հումորային նախագիծն է: Կատագերգության ժանրն ընտրելը 

Ձեր ընտրությո՞ւնն է, թե ռեժիսորների:

Առաջարկներ շատ եմ ունենում տարբեր ժանրերում նկարահանվելու: Թե ինչու կատագրեկություն, պատասխանը մեկն է`մարդկանց ժպիտ, ծիծաղ ու դրական էմոցիաներ փոխանցելու համար: Մենք օրվա ընթացքում ամենաքիչը երեք մարդու պետք է ժպիտ պարգեւենք: Միաժամանակ պետք է ասեմ, որ շատ շուտով ինձ կտեսնեք նաեւ այլ նախագծում, այդ թվում այլ ժանրերում եւս:


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին