▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսո Կարապետյանն ԱՄՆ-ում մշտական բնակվելու լուրերի մասին

Life.tert.am-ը գրում է.

Նախորդ տարի ամերիկաբնակ հայուհու հետ ամուսնացած դերասան Մոսո Կարապետյանը տևական ժամանակ է՝ ԱՄՆ-ում է: Լուրեր են պտտվում, որ «Ֆուլ հաուսւմ» Հրաչի դերակատարը կնոջ հետ մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մշտական բնակություն հաստատելու մտադրությամբ: Կապ հաստատեցինք դերասանի հետ՝ ճշտելու լուրերի իսկությունը:

«Մշտական բնակվում եմ միայն Հայաստանում: Հաճախ ենք գնում-գալիս, բայց ոչ մշտական բնակության նպատակով: Արդեն 3 ամիս է՝ այստեղ եմ: Անում եմ այն, ինչ սիրում եմ: Այսինքն՝ աշխատում եմ իմ մասնագիտությամբ, բայց չեմ մանրամասնի, թե խոսքն ինչի մասին է: Դեռ ժամանակը չէ»,- ասաց Մոսոն:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին