▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծննդյանս տարեդարձը չեմ նշում, քանի որ շատ մտերիմ մարդու կորուստ ունեցա. Էմիլ Գալստյանը դարձավ 26 տարեկան

Aysor.am-ը գրում է. Դերասան Էմիլ Գալստյանն, ով հանրությանն առավել ծանոթ է «Շանթ» հեռուստաընկերության «Բանակում» սերիալից, այժմ էլ նկարահանվում է ATV հեռուստաընկերության «Քարե դարդ» սիթքոմում՝ այսօր նշում է ծննդյան 26-ամյակը: Սակայն օրվա հերոսն այսօր տոնական տրամադրություն չունի:

«Այս տարի ծննդյանս տարեդարձը չեմ նշում, քանի որ շատ մտերիմ մարդու կորուստ ունեցա: Օրն էլ, ցավալիորեն, համընկավ ծննդյանս օրվա հետ», - կայքի հետ զրույցում նշեց հոբելյարը:

Նկատառմանը, որ այնուամենայնիվ շնորհավորանքներից խուսափել չի լինի ու սովորաբար կեսգիշերից են սկսվում անակնկալներն ու բարեմաղթանքները՝ պատասխանեց.

«Իհարկե, շնորհավորանքներն այնքան շատ են, որ նույնիսկ դեռ չեմ հասցրել բոլորին շնորհակալություն հայտնել: Անակնկալների մասին չեմ էլ մտածում, քանի որ դրական տրամադրություն չունեմ»:

Է. Գալստյանի վստահեցմամբ՝ նյութական նվերներն իրեն չեն հետաքրքրում, կարևորն ի սրտե մաղթանքն ու հաճելի խոսքերն են: Ինչպես նա նկատեց, բավական է հիշեն և շնորհավորեն, ու դա արդեն մեծ նվեր ու անակնկալ է:

26 տարիների ընթացքում երիտասարդ դերասանը և՛ ձեռքբերումներ, և՛ ձախողումներ է ունեցել, բայց չի թևաթափվել:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` Իմ և Անաիսի միջև սիրավեպ իսկապես եղել է. Էմիլ Գալստյանն առաջին անգամ խոստովանում է

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին