«Արմենիա TV»-ով ցուցադրվող «Թռիչք» հեռուստասերիալի Չակորին բոլորն են սիրում: Հրաշալի դերասանական խաղով աչքի ընկնող աղջիկը իսկապես տաղանդավոր է: Իսկ ո՞վ է նա իրականում: Պարզվում է՝ Չակորը իրական կյանքում Սպանդան Չատուրվեդին այս տարի կդառնա 10 տարեկան: Աղջիկը ծնվել է 2007թ. օգոստոսի 25-ին ու Չակորի իր դերը խաղացել է 6-7 տարեկան հասակում: Աղջիկը հաճախում է հանրակրթական դպրոց, խմբակներ ու բոլորովին իրեն աստղի նման չի պահում, չնայած Հնդկաստանում նրան բոլորն են ճանաչում: Սպանդանի առօրյա կյանքի լուսանկարները ներկայացնում ենք ձեր ուշադությանը:
Աղբյուրը՝ PhotoBox