▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անժելա Սարաֆյանը տարիներ առաջ ամուսնացել է դերասան Նարեկ Ղափլանյանի հետ

 

Tert.am-ը գրում է, որ «Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմից հայ հանդիսատեսին ծանոթ Անժելա Սարաֆյանը, ում լուսանկարներն այսօր մեծ իրարանցում են առաջացրել համացանցում,   տարիներ առաջ ամուսնացել է դերասան, ռեժիսոր, սցենարիստ Նարեկ Ղափլանյանի հետ, ով մոտ 5 տարի առաջ մշտական բնակության էր մեկնել ԱՄՆ: Ի դեպ, Նարեկը եղել է «Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմի սցենարիստներից մեկը, իսկ Անժելան այս ֆիլմում մարմնավորում էր գլխավոր հերոսուհուն:

Զույգը միասին Հայաստան էր ժամանել 2015 թվականի ապրիլին՝ մասնակցելու «1915» ֆիլմի պրեմիերային:

Վերջին շրջանում ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Անժելան հանդիպում է դերասան Ռամի Մալեկի հետ: Իսկ ահա Անժելան միշտ նշում է, որ չի սիրում խոսել անձնական կյանքի մասին:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին