▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուր է կորել և ինչ բիզնեսներ է հիմնել ՀՏ Հայկոն

Tert.am-ը գրում է. Մի քանի տարի է, ինչ ՀՏ Հայկոն դադարեցրել է գործունեությունը՝ որպես  ռեփեր ու նորություններ չի ներկայացնում իր լսարանին: 2012 թվականին «Անտիսիստեմը»  դարձավ նրա վերջին հիթը:

Հայկոն կտրուկ որոշում կայացրեց այլևս չզբաղվել ռեփով, սակայն այդպես էլ չմեկնաբանեց, թե ինչու:

Տևական դադարից հետո նա նկարահանվեց «Հյուսիս-հարավ» ֆիլմում, որտեղ ներկայացավ նախկին գործընկերոջ՝ Միշոյի հետ: 2016-ին Հայկոյի մասնակցությամբ ևս մեկ ֆիլմ էկրան բարձարացավ՝ «Կյանք ու կռիվը»: Այս ֆիլմերի մասին ևս Հայկոն որևէ հարցազրույց չտվեց:

Ռեփերը նախապես պայմանավորվում է ֆիլմերի պրոդյուսերների հետ, որ որևէ հարցազրույցի չի մասնակցելու նույնիսկ ֆիլմերի շրջանակներում: Լրագրողներից խուսափելու համար Հայկոն ներկա չի եղել նաև ֆիլմերի փակ պրեմիերաներին:

Իսկ ինչո՞վ է զբաղվում ՀՏ Հայկոն հիմա. կայքին հայտնի է, որ նա այժմ ունի սեփական բիզնեսը: 2013 թվականին ռեփերը բացեց իր փաբը: Նախորդ տարի Հայկոն նաև ռեստորան է բացել: Այժմ նա զբաղվում է այս բիզնեսների կառավարմամբ, ժամանակ առ ժամանակ նկարահանվում է ֆիլմերում:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին