▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես արդեն առողջ եմ.ուզում եմ՝ ինձ հիշեն ու կրկին հրավիրեն աշխատանքի. Ջուլիա Սաղաթելյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այսօր դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանը նշում է իր ծննդյան տարեդարձը: Asekose.am-ը կապհաստատեց դերասանուհւո հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ չի սիրում իր ծննդյան օրն ու ամեն տարի սպասում է դրա ավարտին:

«Բազմաթիվ  շնորհավորանքներ ստացա ծննդյանս օրը, բայց քանի որ չեմ սիրում այդ օրը, այդ պատճառով էլ ցանկանում եմ, որ այն հնարավորինս շուտ անցնի: Ինձ համար այդ օրը շատ տխուր է անցնում, քանի որ զգում եմ, որ կամաց-կամաց մեծանում եմ: 14 տարեկանից հետո չեմ նշել ծնունդս՝ ժամանակներն էին դժվար, ու դա շարունակական եղավ: Չնայած այդ ամենին՝ ստացա շատ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ այնպիսի մարդկանցից որոնցից, որ չէի սպասում: Շատ ուրախ եմ, որ մարդիկ ինձ հիշում և հատկապես առողջություն են մաղթում»:

Այն հարցին, թե ինչ երազանք ունի դերասանուհին, որը կցանկանար իրականություն դսառնար, դերասանուհին պատասխանեց, որ այլևս դադարել է  երազել.

«Երազելու և երազանքներ պահելու ժամանակը վաղուց անցել է:Արդեն եկել է նպատակներն իրականություն դարձնելու ժամանակը: Ուզում եմ, որ ուժեղ լինեմ, ուզում եմ աշխատանք ունենամ: Ես արդեն առողջ եմ ու ուզում եմ, որ ինձ հիշեն ու կրկին հրավիրեն աշխատանքի: Ես ևս շատ դռներ եմ թակել, բայց ապարդյուն»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց դերասանուհին:

Հեղինակ՝Անահիտ Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին