▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենաուժեղ ցավը զգում ես այն ժամանակ, երբ մտերիմներիդ կողմից է այն հասցված. Ժակլինա Սարխոշյան

Life.panorama.am-ը գրում է. Մեր  զրույցակիցն է բալետի արտիստ, ՀՀ վաստակավոր արտիստուհի Ժակելինա Սարխոշյանը, ով երեկ նշում էր ծննդյան 42-ամյակը:

Ժակելինա, ծննդյան օրերին բոլորս էլ կարծես ամփոփում ենք անցած գոնե մեկ տարին, եթե ոչ ողջ կյանքը: Հետաքրքիր է՝ Ձեր ամփոփ բնութագիրը անցած ճանապարհի վերաբերյալ: 

Անկեղծ ասած՝ երբեք չեմ սիրել ծննդյանս օրերը ու անգամ չգիտեմ էլ ինչու: Ես չեմ սպասում այդ օրվան, հետեւաբար նաեւ ամփոփումներ չեմ անում: Իսկ եթե այս պահին ամփոփեմ անցածս ճանապարհը, ապա կարող եմ ասել, որ ես 7 տարեկանում հրաժեշտ եմ տվել մանկությանս եւ փորձել ինքս իմ մեջ կերտել մարդու, ով կարող է սովորել իր սխալների վրա, ապրել հիասթափություններ պրոֆեսիոնալ ասպարեզում, թաքուն լացել, կայանալ որպես պարուհի, տեխնիկապես հասնել բարձրունքների, ժամերով մնալ դահլիճում, լեզու գտնել զուգընկերների հետ ու այս ողջ ընթացքում մնալ մարդ: Ինձ փորձել եմ որպես մանկավարժ, հետո ուժերս ներդրեցի բալետմաստերի ասպարեզում: Հիմա, եթե բնութագրեմ կյնաքս, կարող եմ ասել, որ փորձել եմ միշտ գնալ առաջ, երբեք չդոփել տեղում եւ հայտնվել եմ այնտեղ, որտեղ հետաքրքրությյուններ եմ գտել:

Ուսումնասիրելով Ձեր գործունեությունը՝ մի բան անկարելի է չնկատել՝ դուք գերաշխատասեր եք ու վստահաբար՝ շատ ձեռքբերումներ եք ունեցել: Հետաքրքիր է՝ կյանքում ի՞նչն եք համարում ամենամեծ ձեռքբերումը:

Աշխատասեր եմ, դա փաստ է: Երեւի դրա համար էլ հաջողվում է իմ մտահղացումներն իրակաանացնել: Հույսս դնում եմ միայն իմ վրա: Ինչ վերավերվում է կյանքիս ամենամեծ ձեռքբերմանը՝ երեխաս է:

Նույն կերպ՝ բոլորս էլ ունենք բացթողումներ, ամենացավոտ կողմեր, որոնք շտկելը հաճախ կյանքի նպատակ է դառնում: Որո՞նք են եղել Ձեր բացթողումները: 

Իհարկե, բոլորն էլ ունեն բացթողումներ: Երեւի ես էլ եմ ունեցել, բայց եթե արդեն բացթողումը չես կարողանում լրացնել, ուրեմն պետք է շարժվել առաջ ու փորձել սխալներ չանել: Ես էլ եմ մարդ, ով միս ու արյունից է, ինձ էլ են ցավ պատճառել: Ամենաուժեղ ցավը զգում ես այն ժամանակ, երբ մտերիմներիդ կողմից է այն հասցված. այդ հարվածին երբեք չես սպասում: Ցավոտ է նաեւ ընկերենրի դավաճանությունը: Ընդհանրապես պետք է վարվել մարդկանց հետ այնպես, ինչպես ուզում ես քեզ հետ վարվեն. ինքս փորձում եմ այդպես ապրել:

Ժակելինա, պարը Ձեր մասնագիտությունը չէ, այն Ձեր ապրելակերպն է: Հիմա հրաժեշտ եք տվել մեծ բեմին՝ փորձելով երեխաների մեջ գտնել այդ ջիղն ու զարգացնել դրանք: Հեռանալը ցավոտ չէ՞ր: 
 

Ոչ, ցավոտ չէ, երբ կարողանում ես ինքդ քեզ դրսեւորես ուրիշ ասպարեզում՝ բեմադրել, դասավանդել, լինել մանկավարժ: Այդ ժամանակ չես հասցնում մտածել բեմից հեռանալու մասին: Արդեն շատ եմ պարել՝ 26 տարի, բացի այս՝ ես չեմ հեռացել բեմից, ներկայացումներում չեմ պարում, բայց համերգների մասնակցում եմ:

Շատերի համար անգամ կարող է անակնկալ լինել այն հանգամանքը, որ մեծ դուստր ունեք: Կկիսվե՞ք Ձեր երիտասարդության պահպանման բանաձեւով:

Կատակելով միշտ ասում եմ, թե սառնարան եմ պարբերաբար մտնում: Եթե անկեղծ, աշխատելով երեխաների հետ՝ հոգիդ չի մեծանում, իսկ եթե հոգիդ երիտասարդ է, ներքինդ արտացոլվում է նաեւ արտաքինիդ վրա:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին