▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ վաստակավոր արտիստի կոչում՝ Խորեն Լևոնյանին

Կինոյի և թատրոնի բնագավառում ունեցած վաստակի համար դերասան Խորեն Լևոնյանը, Սերժ Սարգսյանի հրամանգրով, շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:

Հատկանշական է, որ, բանակի օրվա առիթով հանձնվող պետական պարգևների շրջանակում,  միայն մեկ հոգի է ստացել ՀՀ վաստակավոր արտիստի կոչում՝ Խորեն Լևոնյանը: 

Հիշեցնենք, որ երբ 2016-ի սեպտեմբերին Ավետ Բարսեղյանին էր շնորհվել ՀՀ վաստակավոր գործչի կոչում, շնորհավորելով վերջինիս, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը հիշեցրել էր, որ բնագավառում մեծ վաստակ ունեցած Խորեն Լևոնյանը մինչ օրս դեռ ոչ մի կոչում չունի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին