▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մամիկոն Սիմոնյանն ամուսնալուծվե՞լ է. հաղորդավարը պարզաբանում է

 

 

 

 

 

 

 

 

Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ հաղորդավար Մամիկոն Սիմոնյանն այլևս եթերում չէ: Թերևս, նրա վերջին աշխատանքը հեռուստատեսությունում  եղել է 2012 թվականին: Հայտնի է, որ Մամիկոն Սիմոնյանը ներկայումս  ապրում և աշխատում է ՌԴ-ում, ինչպես ինքն է նշել` հիմնականում Մոսկվայում:

«Աշխատում եմ մարքետինգի և փիարի ոլորտում, նաև սովորում եմ: Հեռուստատեսային աշխատանքով հիմա չեմ զբաղվում, բայց ոլորտին մոտ եմ և հնարավորություն ունեմ ուսումնասիրելու ռուսական մեդիաոլորտը, հատկապես` հեռուստատեսային ու գովազդային շուկան»,-նշել է Մամիկոնը:

Ըստ Asekose.am-ի ունեցած տեղեկությունների` Մամիկոնը Մոսկվայում միայնակ է, նրա կողքին չեն կինը և երեխան, պատճառը` ամուսնալուծությունն է:

Այս առիթով Asekose.am-ը կապ հաստատեց Մամիկոնի հետ, սակայն վերջինս հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ անձնական կյանքի վերաբերյալ` նշելով հետևյալը.

«Շնորհակալություն ձեր հետաքրքրության համար։ Ես իմ անձնական կյանքը լրատվամիջոցների հետ չեմ քննարկում։ Շնորհակալություն, որ հասկանում եք»:

Հավելենք, որ ավելի վաղ տված իր հարցազրույցներում Մամիկոն Սիմոնյանը նշել էր, որ Երևանում վերջերս է եղել և նշել է ամանորյա տոները, սակայն կնոջ անունը  կրկին հիշատակված չէր:

«Վերջին անգամ Երևանում եղել եմ ամանորյա տոնական օրերին, որոնք անցկացրել եմ երեխայիս, ծնողներիս, հարազատներիս հետ»:

Ա. Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին