▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համոզվեցի, որ երջանիկ մարդ եմ. Անի Երանյանը` 26-ամյակի անակնկալների մասին

Tert.am-ը գրում է.Դերասանուհի Անի Երանյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Անին բոլորում է 26 տարին, ինչի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել։ Դերասանուհին տարեդարձը նշում է Մոսկվայում՝ ընտանիքի անդամների հետ։

«Շնորհավորանքներս սկզբում եղան Երևանի ժամանակով։ Չնայած Երևանում չէի, խելագար ընկերուհիներս, ինչպես ամեն տարի, տորթով ու նույն խինդ-ուրախությամբ գնացել էին մեր տուն՝ կեսգիշերին ընտանիքիս հետ ծնունդս նշելու։ Եվս մեկ անգամ անսահման մեծ երջանկություն զգացի, որ կողքիս նման խենթ մարդիկ ունեմ»,- ասաց Անին։

Դերասանուհու փոխանցմամբ՝ ընկերներից ոմանք ուզում էին գնալ Մոսկվա, բայց ինքը թույլ չի տվել։ Փոխարենը Անին խոստացել է  վերադառնալուն պես Հայաստանում էլ  նշել ծնունդը։

Մոսկվայի ընկերները ևս շնորհավորել են Անիին։ «Արդեն էստեղի ժամանակով էստեղի ընկերներս եկան ու անակնկալ արեցին։ Մի խոսքով՝ անսահման շնորհավորանքներ և բարեմաղթանքներ ստացա թե՛ հարազատներիս, թե՛ երկրպագուներիս կողմից, ովքեր ամեն օր են ինձ ժպիտ պարգևում։ Եվս մեկ անգամ համոզվեցի, որ երջանիկ մարդ եմ, որովհետև ինձ շրջապատող մարդիկ երբեք չեն թողնում, որ սիրո կամ ուշադրության պակաս զգամ»,- նշեց նա։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին