▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամանակն է, որ մարդիկ մոռանան մեր ընտանեկան հարցերը. Հովհաննես Ազոյանն ու Մերին կրկին միասի՞ն են

Դերասան Հովհաննես Ազոյանի նախկին կինը՝ Մերի Մարտիրոսյանը, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հովոյի ու երեխաների համատեղ լուսանկարները՝ չմեկնաբանելով դրանք:Վերջինս լուսանկարների ոչ մի մեկնաբանության չի պատասխանել՝ տեղադրելով «սմայլիկներ»:
Այս լուսանկարները ասեկոսեների մեծ ալիք են բարձրացրել: Այս առիթով Asekose.am-ը կապ հաստատեց Մերի Մարտիրոսյանի հետ՝ ճշտելու արդյոք իր անձնական միկրոբլոգում տվյալ լուսանկարները հրապարակելը նշանակում են, որ զույգը կրկին միասին է:
 
«Անձանական ոչ մի տեսակ հարցի չեմ անդրադառնում, նորմալ է այն, որ ես լուսանկարներ եմ հրապարակել, քանի որ նա իմ երեխաների հայրն է: Ե՛վ ես, և՛ Հովիկը կարող ենք լուսանկարներ հրապարակել: Կարծում եմ ժամանակն է, որ մարդիկ մոռանան մեր ընտանեկան հարցերը»,- մեր հարցին ի պատասխան նշեց Մերին:
 
Հիշեցնենք, որ զույգն ամուսնալուծվել է անցած տարեվերջին: Այդ մասին Հովհաննես Ազոյանը տեղեկացրել էր իր ֆեյսբուքյան էջում:
 
Հեղինակ՝ Աննա Հարությունյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին