Life.panorama.am-ը գրում է. Ինչպես հայտնի էր՝ «Ժողովրդական երգիչ» նախագծից հայտնի երգչուհի Վարդուհի Գրիգորյանը վերջերս ինսուլտ էր տարել ու գտնվում էր հիվանդանոցում, սակայն այսօր կայքի հետ զրույցում երիտասարդ երգչուհու ամուսինը՝ Գագիկ Հարությունյանը, հայտնեց, որ կինն արդեն տանն է ու իրեն լանհամեմատ ավ է զգում.
«Վարդուհուն երեկ դուրս գրեցին: Կինս արդեն իրեն շատ լավ է զգում, ամեն ինչ նորմալ է: Անգամ բժիշկներն էին զարմացած, որ այսքան շուտ է ապաքինվում: Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է, եւս մեկ ամիս դեղորայքային բուժում կստանա ու մերոսումների կհաճախի, որից հետո իրեն էլ ավելի լավ կզգա»,- նշեց երգչուհու ամուսինը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում