Asekose.am-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է երգչուհի Իջինը:
Կյանքի ամենամեծ ձեռքբերումն ու ձախողումը:
Ես հույս ունեմ, որ իմ ամենամեծ ձեռքբերումն ինձ առաջիկայում է սպասվում: Իսկ ամենամեծ ձախողման հետ, Աստված չանի, որ բախվեմ:
Եթե հնարավորություն ունենայիք կյանքը նորից սկսելու, ապա ի՞նչը կփոխեիք:
Ոչինչ: Ես ամեն օր շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ օրհնել է ինձ` տալով հրաշալի ընտանիք, ընկերներ, շրջապատ, որ ես զբաղվում եմ իմ սիրած գործով, ավելին ես նույնիսկ խնդրել չեմ համարձակվում:
Աշխատանքից դուրս ինչպե՞ս կբնութագրեք ինքներդ Ձեզ 3 բառով:
Կյանքում եմ իմ բեմական կերպարի հակապատկերն եմ` հանգիստ, համեստ և հումորով:
Ո՞րն է այն կարգախոսը, որով առաջնորդվում եք Ձեր կյանքում:
Քնիր երազանքով, արթնացիր նպատակով:
Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել`կներես:
Կներեք, բայց այդ հարցին չեմ կարող պատասխանել (ժպտում է):
Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել` սիրում եմ:
Ամեն օր ասում եմ իմ հարազատներին:
Ես երջանիկ կլինեի, եթե…
Ես երջանիկ կլինեի, եթե չլինեին դժբախտ մարդիկ:
Երազում եմ, որ…
Երազում եմ, որ աշխարհում թագավորեն սերն ու արդարությունը:
Բամբասանք Ձեր մասին, որը Ձեզ զվարճացրել է:
Իմ մասին ցանկացած բամբասանք յուրօրինակ անեկդոտ է:
Կյանքի ամենամեծ հիասթափությունը:
Երբ հասկացա, որ աշխարհում արդարությունը շատ քիչ է:
Արարք, որի համար զղջում եք:
Ես շատ հավասարակշռված մարդ եմ և ինչ-որ բան ասելուց կամ անելուց առաջ ամեն ինչ մտածում եմ: Այդ պատճառով նման բան ինձ հետ հազվադեպ է պատահում:
Ինչի՞ց եք վախենում:
Հարազատ, մտերիմ մարդու մահից:
Իրադարձություն, որը ստիպել է Ձեզ արտասվել:
Ես շատ հազվադեպ եմ արտասվում, հիմնականում բոլոր զգացմունքներս արտահայտում եմ երաժշտության միջոցով: Բայց վերջին անգամ ես երջանկությունից արտասվել եմ իմ քրոջ հարսանիքին:
Որոշում կամ հանդիպում, որը ճակատագրական դարձավ Ձեզ համար:
Երբ 6 տարեկանում ընտրեցի երգչուհու մասնագիտությունը:
Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան
Կարդացեք նաև` Հաղթողն առած է եղել, իմ դեպքում էլ օլիգարխներն են բացել ճանապարհս. Իջինը՝ տարածված լուրերի մասին