Life.panorama.am-ը գրում է. երգչուհի, դերասանուհի Ռիփփին նոր ֆոտոշարք է իրականացրել, որոնք տրամադրել է կային:
Ֆոտոշարքn ինչպես միշտ կրեատիվ ու անսովոր միջավայրում է՝ հատուկ Ռիփփիին:
«Խոտի տուկեր, սոխ, սխտոր ու գունավոր փետուրներ. այս բոլորն իմ մտահղացումն էր, ինքս զբաղվեցի դիզայնով: Կարծում եմ՝ ֆոտոշարքը շատ համահունչ է աքլորի տարուն»,- նշեց Ռիփփին՝ հավելելով, որ իր մտքերն իրականություն է դարձրել լուսանկարիչ Վահե Ստեփանյանը.
«Ֆոտոներն իրականացրեց Վահե Ստեփանյանը՝ Vahe Step-ը: Ի դեպ՝ այսօր Վահեի ծննդյան օրն է ու սիրով եւ լավագույն բարեմաղթանքնորով շնորհավորում եմ նրան»,- նշեց երգչուհին:
Ռիփփիի խոսքով՝ նոր ֆոտշարքը նոր աշխատանքային մեկնարկի մասին է ակնարկում.
«Տարին նոր է մեկնարկել ու ես արդեն շատ ծրագրեր ունեմ: Աքլորի տարին ինձ համար աշխատանքով առատ է լինելու, արդեն իսկ նախատեսված են մի քանի տեսահոլովակների նկարահանումներ, որոնք իրար հաջորդելով կներկայացնեմ հանդիսատեսի դատին: Որպես դերասանուհի Ռիփփի էլ նորություններ կլինեն, որոնց մասին նախապես չեմ խոսի»,- պատմեց դերասանուհի-երգչուհին:
Ի դեպ՝ Ռիփփին կշարունակի նկարահանվել «Դոմիոն» սիթքոմում:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում