▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հույս ունեմ հաշտեցնել երկու ազգերի. Ջամալան՝ «Голос»-ում իր թիմի հայ և ադրբեջանցի մասնակիցների մասին

 


Հայազգի երգչուհի Էվա Ոսկանյանը մասնակցել է ուկրաինական «Голос»  նախագծի կույր լսումներին և անցել հաջորդ փուլ: Երգչուհու ելույթի վերջին վայրկյաններին դեպի իրեն է շրջվել ուկրաինացի երգչուհի Ջամալան, ում մայրը հայուհի է:

Ի դեպ՝ Ջամալան իր խոսքում հույս է հայտնել, որ իր խմբում ունենալով ազգությամբ հայ և ադրբեջանցի մասնակիցներ, կկարողանա հաշտեցնել նրանց.

«Հնարավորություն ունեմ հաշտեցնելու երկու ազգերի, որոնք 20 տարի է, ինչ վեճի մեջ են: Իմ թիմում ունեմ ադրբեջանցի և արդեն հայ մասնակից, նրանք նույնիսկ չեն խոսում միմյանց հետ: Գուցե սա կլինի խաղաղության նախագիծ»,- իր խոսքում նշում է Ջամալան: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին