Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ դերասանուհի, սցենարիստ Դիանա Գրիգորյանին տեղափոխել են հիվանդանոց: Asekose.am-ը կապ հաստատեց Դիանայի հետ` պարզելու, թե իրականում ինչ է տեղի ունեցել, և ինչպես է այս պահին իրեն զգում:
«Երեկ առավոտյան, երբ հերթական անգամ երեխաներիս դպրոց էի տանում, գնացի որպեզի մեքենան հանեմ ավտոտնակից և բացելու ժամանակ էլ սայթաքեցի մերկասառույցին և ընկա: Անտեսանելի սառույց էր դռան մոտ, որը չէի նկատել: Բավական լուրջ վնասվածք եմ ստացել, վիրահատությունը մոտ 4 ժամ է տևել: Այս պահին էլ ցավեր ունեմ, հիվանդանոցում եմ»,- մեզ հետ զրույցի ընթացքում մանրամասնեց Դիանան:
Մեր այն հարցին, թե երբ դերասանուհին դուրս կգրվի հիվանդանոցից, Դիանան նշեց.
«Բժիշկներն ասում են, որ վիրահատությունը շատ լավ է անցել, որ ամեն ինչ իրենց ուզածով է եղել, մնացածն արդեն անհատական օրգանիզմից է կախված: Գուցե 1 շաբաթից դուրս գրեն, այդ մասին դեռ չեն խոսում»:
Չնայած Դիանան հիվանդանոցում է այս պահին, սակայն վստահեցրեց, որ դրանից սերիալի նկարահանումները չեն տուժի:
«Վնասվածքս խանգարեց իմ գործունեությանը այս շրջանում, սակայն պիտի փորձենք սյուժետային որոշ փոփոխություններ կատարելով այնպես անել, որ գործը հնարավորինս քիչ տուժի, բայց ես կլինեմ սերիալում»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց դերասանուհի, սցենարիստ Դիանա Գրիգորյանը:
Հեղինակ`Լիլիթ Նավասարդյան