▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նաիրան արգելում է ինձ շփվել իմ երեխայի հետ». Վան Հակոբյանը Նաիրա Մովսիսյանին դատի է տալիս

Դիտեք նաև՝

ԲլոգՆյուզը գրում է. Օրերս դերասանուհի Նաիրա Մովսիսյանը հարցազրույց էր տվել, որտեղ նշել է, որ իր երեխայի դաստիարակությամբ  բացառապես ինքն է զբաղվում ու երեխային մեծացնում է իր մեթոդներով: Պարզելու համար, թե որքանով է Նաիրան ճիշտ դաստիարակում երեխային, կայքը կապ հաստատեց Նաիրայի դստեր հոր՝ Վան Հակոբյանի հետ, ում հետ խոսակցությունից էլ պարզ դարձավ, որ Վանն իր հայրական իրավունքները  հաստատելու համար դատական հայց է ներկայացրել, որի առաջին նիստը կկայանա առաջիկա օրերին. «Նաիրան միայնակ է զբաղվում երեխայի դաստիարակությամբ, որովհետև նա թույլ չի տալիս ինձ շփվել իմ երեխայի հետ, կտրականապես արգելում է մեր հանդիպումները, դուռը փակում է իմ դիմաց, ու անգամ դեպք է եղել, որ ոստիկանություն է կանչել, որպեսզի ինձ հեռացնեն դռան դեմից: Դրանից հետո ես դիմեցի փաստաբանական պալատի փաստաբաններից մեկին, ով էլ հիմա զբաղվում է մեր դատական գործով, որի առաջին նիստը կկայանա մարտի 15-ին: Ես պետք է հաստատեմ իմ հայրական իրավունքները, և ինձ չի հետաքրքրում, թե նա ինչ հարցազրույցներ է տալիս, դա ինձ մի գրամ անգամ չի հետաքրքրում: Սա իմ խնդիրն է, ու ինչ գնով էլ լինի, իմ երեխան պիտի կրի իմ ազգանունը, ու իմ հայրությունը երեխայի հանդեպ պիտի ճանաչված լինի անպայման»:

Այն հարցին, թե ինչու ժամանակին, երբ դեռ երեխան նոր էր ծնվել, հայրությունը չի ճանաչվել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Որովհետև մենք զագսավորված չենք եղել և միայն եկեղեցով էինք պսակադրվել»: Սակայն այն պարզաբանումից հետո, որ երեխայի հայրությունը ճանաչելը կապ չունի ծնողների՝ օրինական ամուսնության մեջ լինելու կամ չլինելու փաստի հետ, Վանը լրացրեց. «Գիտեմ, ուղղակի մենք արդեն բաժանված էինք, երբ երեխան ծնվեց: Հիմա ես իմ երեխայի հետ բացարձակ ոչ մի շփում չունեմ, ինչքան փորձում եմ որևէ կերպ շտկել իրավիճակը, չի ստացվում: Դրա համար էլ դիմել եմ դատարանին»:

Հարցին՝ արդյոք երեխան ճանաչու՞մ է իր հայրիկին, և տարի ու երկու ամսական փոքրիկը ե՞րբ է վերջին անգամ հանդիպել հոր հետ, Վանը պատասխանեց. «Երեխայի ծնվելուց հետո առաջին երեք ամիսներին շատ լավ, շատ նորմալ էր ամեն ինչ, շփվում էի երեխայի հետ և նրա համար անում էի ամեն ինչ, ինչ որ պետք էր: Հիմա բացարձակ ոչ մի շփում չունեմ երեխայիս հետ ու անհամբեր սպասում եմ դատական նիստին»: Խոսակցության վերջում անդրադարձանք նաև այն թեմային, թե ինչպիսի մայր է Նաիրան, և արդյոք լինելով զբաղված մարդ՝ կարողանու՞մ է նա երեխային բավարար ժամանակ հատկացնել: «Անկախ ամեն ինչից՝ ես գիտեմ, որ իմ երեխան հրաշալի մայր ունի, Նաիրան իրոք լավ մայր է ու անկախ մեր միջև եղած բարդ հարաբերություններից՝ ես Նաիրային իմ սրբությունն եմ համարում, որովհետև նա իմ երեխայի մայրն է: Ես պիտի նշեմ, որ իմ երեխան ի դեմս Նաիրայի մամայի՝ ունի հրաշալի տատիկ: Դրա համար էլ ես մի գրամ կասկած անգամ չունեմ, որ երեխան ապահով է ու իդեալական խնամք ունի»:

 Այն հարցին, թե ամեն դեպքում, ինչո՞ւ Նաիրան կտրականապես որոշեց խզել երեխայի հոր հետ հարաբերությունները և, վերջիվերջո, ինչի՞ց հետո այս ամենը եղավ, Վանը պատասխանեց, որ ինքն էլ չգիտի:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին