▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիանա Զուրաբյանը՝ ընտրյալ ունենալու լուրերի մասին

​​​​​​​

Ասմունքող Լիանա Զուրաբյանը վերջին շրջանում իր միկրոբլոգում խորհրդավոր մակագրություններով լուսանկարներ է հրապարակում:Տպավորությունն այնպիսին է, որ Լիանան կրկին գտել է իր կեսին ու սիրահարվել: Asekose.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ՝ խոսելու անձնական և ստեղծագործական կյանքի մասին:

«Իմ սիրտը միշտ էլ սիրում է: Պարտադիր չէ, որ կոնկրետ մեկը լինի իմ կյանքում: Այս պահին որևէ մեկը չկա իմ կողքին, բայց երկրպագուների պակաս չունեմ՝ մշտապես ծաղիկներ ու բացիկներ ստանում եմ: Սակայն անձնական կյանքս կառուցելու համար դեռևս ժամանակ չունեմ: Խնամում եմ փոքրիկիս և մայրիկիս: Չնայած նրան, որ դայակ ունեմ, բայց, այնուամենայնիվ, ժամաանակս չի բավականացնում»:

Խոսելով երեխայի կեսաբանական հոր մասին՝ Լիանան նշեց.

«Փոքրիկի համար լինելով և հայր և մայր, ինձ մի փոքր դժվար է, քանի որ ամբողջ ուժս ու էներգիաս եմ նվիրում նրան: Նրա կենսաբանական հայրը հայր չէ, քանի որ միայն երեխային կյանք տալով հայր չեն կոչվում, բայց ես նրա դեմ ոչինչ չունեմ, չեմ բողոքի երբեք նրանից, ավելին կասեմ՝ թող երջանիկ լինի ու իր անձնականը կառուցի»:

Այն հարցին, որ եթե մեկ օր հայրը որոշի վերադառնալ ու ծանոթանալ փոքրիկ Լևոնի հետ, ինչպես կվերաբերվի Լիանան, վերջինս նշեց, որ հետ չի նայում.

«Ես ունեմ սկզբունք՝ երբեք հետ չնայել, քանի որ եթե մի բանի մեջ ցեց կա, դա այլևս չես կարող վերականգնել, այն պետք է դեն նետել: Մեր բնավորություններն են տարբեր, իսկ բնավորությունը չի լինում շտկել և փոխել»:

Խոսելով ստեղծագործական նորությունների մասին՝ Լիանան նշեց.

«Վերջերս ասմունքի երեկոներ ենք կազմակերպում, իսկ մարտ ամսից արդեն կգործի մեր ասմունքի կենտրոնը: Երևի թե մարտից կանանց վերաբերյալ ասմուքնի երեկո կկազմակերպենք Ֆիլհարմոնիայի դահլիճում, երևի թե մեծ բեմեր կբացվեն»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց ասմունքող Լիանա Զուրաբյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հեղինակ՝ Ա. Մաթևոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին