▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանյան հանդիսատեսն ամենալավն է. Սևակ Խանաղյանի մենահամերգը և անակնկալ դուետը

Blognews.am-ը գրում է. Սևակ Խանաղյանը կրկին Երևանում է և այս անգամ համերգային այլ ծրագրով: Երգիչն իր բենդով այս անգամ Արամ Խաչատրյանի համերգասրահի բեմում էր: «Իմ երաժշտական բենդի հետ ներկայացնելու եմ ինչպես հեղինակային երգեր, այնպես էլ հայտնի քավրներ, որոնք կատարել եմ «X ֆակտոր» նախագծի ժամանակ: Նոր երգերի տեսքով անակնկալներ էլ են լինելու, որոնք կատարելու եմ առաջին անգամ Երևանում: Պետք է ասեմ, որ իմ առաջին այցը Երևան միշտ հիշելու եմ, իսկ երևանյան հանդիսատեսն ամենալավն է»,- կայքի հետ զրույցում նշել է Սևակը: 

Լեփ-լեցուն դահլիճը Սևակին ծափահարություններով դիմավորեց: Համերգային երեկոյի ընթացքում Սևակը և՛ խոսում էր հանդիսատեսի հետ, և՛ կատարում արդեն իսկ սիրված քավրները: Սևակի երևանյան համերգին ներկա էին նաև ծնողները, դե իսկ անակնկալներից մեկն էլ Գայա Արզումանյանի հետ դուետն էր: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին