▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Прожекторперисхилтон»-ը մարտի 4-ին կվերադառնա եթեր

Ռուսական Առաջին ալիքի ամենահայտնի հաղորդումներից մեկը՝ Прожекторперисхилтон-ը, վերադառնում է եթեր:

Հինգ տարի առաջ հաղորդումը փակելու որոշումը պայմանավորված էր երկու հաղորդավարների՝ Սերգեյ Սվետլակովի և Գարիկ Մարտիրոսյանի` ТНТ տեղափոխվելու հետ, որի ղեկավարությունը չէր համաձայնել Առաջին ալիքի հետ նրանց համագործակցությանը:

Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստն էլ բացատրել էր, որ ծրագիրը փակում են երկու հաղորդավարներին փոխել չցանկանալու պատճառով, քանի որ նախագիծը «մեզ թանկ է այնպիսին, ինչպիսին մենք այն ստեղծել ենք, և ինչպիսին հեռուստադիտողները  այն դիտել են 2008-ի մայիսից»,-  «Փոխարինումներ The Beatles խմբում չեն դիտարկվում»,- պարզաբանել էր Կոնստանտին Էռնստը:

Տարաձայնությունները երկու հեռուստաընկերությունների միջև, թերևս, հարթվել են: 

Հիշեցնենք, որ ժամանակին կար նաև «Прожекторперисхилтон»-ի հայկական տարբերակը, որն, ինչպես միշտ, աչքի էր ընկնում խայտառակ նմանակմամբ՝ ինտերերի  և  հաղորդման ֆորմատի ոչ մի տարբերություն:

Հայկական «Прожекторперисхилтон» հաղորդումը եթերում էր Կենտրոն հեռուստաընկերությամբ  և  կոչվում էր՝  «Ի՞նչ են գրում թերթերը»... Հաղորդավարներն էին`Պետրոս Ղազարյան, Վիոլետ Գևորգյան, Սերգեյ Դանիելյան ու Եգոր Գլումով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին