▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«10 տարի անց նա գտավ ինձ». Քրիստինե Պեպելյան

Tert.am-ը գրում է. Երգչուհի Քրիստինե Պեպելյանը երկրպագուներին ակտիվ տարի է խոստանում: Երգչուհին Մոսկվայում նոր տեսահոլովակ է նկարահանել:

«Հավատա» կոչվող երգի հեղինակը Ժակլին Թադևոսյանն է:

 «Թախծոտ երգ–մոնոլոգ է։ Ժակլինն այս երգը գրել է 14 տարեկանում և ցանկացել է, որ ես երգեմ այն։ Իր քեռին աշխատում էր Sos մանկատանը, միշտ ասել է, որ ուզում է երգ ցույց տալ ինձ, սակայն փոքր է եղել, չեն արձագանքել իր ցանկությանը։ 10 տարի անց նա գտավ ինձ, ցույց տվեց երգն, և ես համաձայնեցի կատարել այն»,– պատմեց երգչուհին։

Քրիստինեն տեսահոլովակը նկարահանել է Մոսկվայում։ Այն տաղավարային է, ունի սյուժետային գիծ։ Երգչուհին որոշել է չերևալ այս տեսահոլովակում։ «Հասկացանք, որ ավելի լավ է՝ ես չլինեմ տեսահոլովակում, որովհետև իմ կտորները նկարահանելիս տուժում էր տեսահոլովակի սյուժեն։ Դրանք պետք է կրճատվեին, ինչը ես չէի ուզում։ Ինձ համար ինքնանպատակ չէ տեսահոլովակում երևալս»,– ասաց երգչուհին։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին