Երգիչ Վարդան Սարգսյանը, ով ներկայումս հանդիսանում է «Տնից հեռու» ծրագրի հաղորդավարը, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Չկա սենց բան: Հնդկական հեռուստասերիալի աստղերից մեկը քիչ առաջ ինձ ասաց, որ 30 րոպե իր մասնակցությունը որևէ պրոեկտում արժե 48 000$: Հիմա մտածում եմ՝ ոնց ես նույնպես սկսեմ նկարահանվել հնդկական հեռուստասերիալներում: Լրիվ գժվել են»:
Տեղեկացնենք, որ խոսքը դերասանուհի Ռաշամի Դեսայի («Մերժվածը» հեռուստասերիալի Տապասիայի դերակատար) մասին է: