▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ու Լիկան հանդիպում ենք. Աշոտ Սարգսյան

Life.panorama.am-ը գրում է. Օրերս դերասանուհի Լիկա Սալմանյանը երեւանյան ժամանցի կենտրոններից մեկում նշել է ծննդյան 21-ամյակը, որին ներկա են եղել դերասնուհու ընկերները: Ծննդյան լուսանկարներում հյուրերի շարքում նկատելի է նաեւ  «Ինդիվիդում քասթինգ փրոդաքշենի» հիմնադիր Աշոտ Սարգսյանը: Ինչպես հայտնի է՝ վերջին շրջանում ասեկոսեներ էին տարածվել, թե Լիկան ու Աշոտը հանդիպում են, սակայն այդ թեմայի շուրջ կողմերից եւ ոչ մեկը մեկնաբանություն չէր տալիս:

Նոր լուսանկարները նոր թափ են հաղորդել այս քննարկումներին, իսկ կայքը  եւս մեկ անգամ փորձեց մեկնաբանություն ստանալ Աշոտ Սարգսյանից: Մեզ հետ զրույցում Աշոտը անակնկալ կերպով հաստատեց լուրը.

«Այո, ես ու Լիկան հանդիպում ենք, ես նրա սիրելին եմ»,- նշեց մեր զրուցակիցն ու հրաժարվեց առավել մանրամասներ հայտնել.

«Իհարկե, հասկանում եմ, որ շատերին հետաքրքրում է հանրային մարդկանց անձնական կյանքը, սակայն մենք չենք ցանականում խոսել այդ մասին: Մեր կյանքի այդ կողմը միայն մեզ է պատկանում»,- ընդգծեց Աշոտ Սարգսյանը:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին