▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ շուտով լավ նորություն կլսեք. Ջուսը`անձնական կյանքի մասին և ոչ միայն

Դիտեք նաև՝

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երգչուհի Ջուսը  պատրաստվում է երկրպագուների դատին  հանձնել իր նոր տեսահոլովակը, որը նկարահանել է  CRAZY FREEDOM երգի հիման վրա: Այս մասին երգչուհին առաջին անգամ խոսել է Asekose.am-ի հետ:

«Ես և DJ BLACKEY-ը հանդես կգանք նոր տեսահոլովակով, որը նկարահանել ենք  CRAZY FREEDOM երգի հիման վրա: Երգի հեղինակը DJ BLACKEY-ն է, իսկ երգը նախատեսված է ակումբի համար: Մենք փորձել ենք այնպես անել, որ այս աշխատանքն իր «խենթ ու խելառ» լինելով գրավի հանդիսատեսի ուշադրությունը և ինչու չէ սիրվի նրանց կողմից»:

Այն հարցին` արդյոք երգչուհին սիրում է աշխատել սկսնակ արտիստների հետ՝ վերջինս նշեց, որ աշխատում է, եթե տվյալ մարդը տաղանդավոր է.

«Եթե ասեմ, որ ցանկացած  սկսնակ արտիստի  առաջարկ կընդունեմ, հաստատ կստեմ: Աշխատում եմ այն մարդկանց հետ, ովքեր որ տաղանդավոր են, իսկ տվյալ դեպքում կարող եմ փաստել, որ իմ զուգընկերը տաղանդավոր է: Նա առաջարկեց ինձ համագործակցել, ես էլ, ուսումնասիրելով իր գործունեությունը, համաձայնվեցի»:

Երգչուհին խոսեց նաև անձնականի մասին` նշելով, որ իր երկրպագուները շատ շուտով լավ նորություններ կլսեն:

«Դեռևս զբաղվում ենք մեր տան աշխատանքներով, բայց շատ շուտով լավ նորություններով հանդես կգամ»,-Asekose.am-ի հետ զրույցում խոստովանեց երգչուհի Ջուսը:

Հեղինակ՝ Աննա Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին