▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միքայել Պողոսյանը իր և Աննա Հարությունյանի սիրավեպի լուրերի մասին



 

Tert.am Life–ը գրում է. Վերջին շրջանում հաճախ են խոսակցություններ պտտվում, որ դերասան Միքայել Պողոսյանը և դերասանուհի Աննա Հարությունյանը սիրավեպ ունեն։ Կայքի խմբագրություն դիմած ընթերցողները խնդրել են պարզել լուրերի իսկությունը՝ նշելով, որ նրանց հաճախ են միասին տեսնում, վերջերս էլ Միքայելն ու Աննան օդանավակայանում են միասին եղել։

 

Լուրերի իսկությունը պարզելու համար կայքը կապ հաստատեց Միքայել Պողոսյանի հետ։ «Անհեթեթ բաներ են խոսում մարդիկ: Ես անձնական ոչ մի հարցի չեմ պատասխանում, բայց այդպիսի բան չկա։ Եթե ինձ տեսնում են մեկի հետ, դա չի նշանակում, որ այդ մեկի հետ հարաբերություններ ունեմ։ Մենք գործընկերներ ենք։ Սցենարի վրա եք աշխատում, որտեղ նա որպես խմբագիր է։ Դրանով եզրափակվում է»,– նշեց Միքայել Պողոսյանը։

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին