▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ կյանքում միշտ եղել է այն, ինչ պիտի լիներ և ինչն ինձ ավելի օգտակար է. Սիլվի Բարկովա

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է, որ իր զրուցակիցն է դերասանուհի Սիլվի Բարոկվան, ով վերջին շրջանում նկարահանվում է «Դոմինո» սիթքոմում: Դերասանուհու հետ խոսել ենք ոչ միայն սիթքոմի նոր եթերաշրջանից, այլեւ պարարվեստից, քանի որ նա կրկին սկսել է պարել:

Սիլվի, արդեն «Դոմինո» ի սիրահարները անհամբեր են սիթքոմի նոր եթերաշրջանիմեկնարկին: Սա Ձեզ համար երրորդ եթերաշրջանը կլինի, որ ներկայանալու եք: Մի փոքր կպատմեք, թե ի՞նչ է սպասվում:

- Դեռ միայն առաջին սերիային եմ ծանոթ։ Այն սկսում է Նորիկի ամուսնության առաջարկով Լիլիին: Այսինքն՝ իմ հերոսուհու համար հետաքրքիր իրավիճակ է ստեղծված:

Ձեր հերոսուհին նախորդ եթերաշրջանում ավելի պասիվ էր, այս անգամ նրան փաստորեն ամուսնությո՞ւն է սպասվում:

- Քանի որ նախորդ եթերաշրջանում սիթքոմի գործող անձինք շատ էին, իսկ սիթքոմի տեւողությունը՝ քիչ, այդ պատճառով Նարեն և Լիլին ավելի պասիվ էին: Այս եթերաշրջանում ամեն ինչ կփոխվի, իսկ մանրամասներ չեմ ուզում հայտնել՝ թող հետաքրքրությունը պահպանվի։

Արդեն սկսվե՞լ են նկարահանումները, ե՞րբ այն եթերում կլինի:

- Նկարահանումները կսկսենք մարտի 1-ից։ Կարծում եմ՝ մարտի կեսերից մենք արդեն եթերում կլինենք:

Առավել մանրամասն` սկզբանղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին